Թրամփը Իրաքի վրա հարձակման Սպիտակ տան որոշումը մեծ սխալ է համարել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85853-Թրամփը_Իրաքի_վրա_հարձակման_Սպիտակ_տան_որոշումը_մեծ_սխալ_է_համարել
ԱՄՆ նախագահը 2003 թվականին Իրաքի վրա հարձակումը համարել է ամերիկացի պետայրերի ամենամեծ սխալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 14:28 Asia/Tehran
  • Թրամփը Իրաքի վրա հարձակման Սպիտակ տան որոշումը մեծ սխալ է համարել

ԱՄՆ նախագահը 2003 թվականին Իրաքի վրա հարձակումը համարել է ամերիկացի պետայրերի ամենամեծ սխալը:

Ֆլորիդա  նահանգում Հանրապետական կուսակցության ֆինանսավորների հետ ճաշկերույթի ժամանակ Թրամփն ասել է. «ԱՄՆ նախագահի խոսքով՝ 2003 թվականին Իրաքի վրա հարձակման քայլը եղել է ընդունված ամենավատ որոշումը»: Հեգնելով իրենից առաջ հանրապետական նախագահ Ջորջ Բուշին  և երկրի անվտանգության ծառայություններին, Դոնալդ Թրամփն ասել է. «Դա Բուշի ձեռքի գործն էր․ մի հանճարի: Դա հետախուզական հրաշալի քայլ էր ՝ գերազանց ծառայության անվտանգության  քայլը»:

Իհարկե ավելի վաղ ևս Թրամփն այլ առիթներով քննադատել էր 2003 թվականին Իրաքի վրա հարձակումը: Նախագահական ընտրապայքարի ժամանակ նա հայտատարեց, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո պատերազմների համար ամերիկացիները ծախսել են ավելի քան վեց տրիլիոն դոլար: Թրամփը բազմաթիվ անգամներ ասել է, որ այդ գումարով ԱՄՆ-ը կարող էր մի քանի անգամ վերանորոգել երկրի հնացած ենթակառուցվածքները:

Իրաքյան պատերազմը Վիետնամից հետո  ԱՄՆ-ի համար ամենածանր պատերազմն էր: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ավելի քան 4500 ամերիկացի զինծառայողներ են զոհվել այդ պատերազմում: Պատերազմ, որը սկսվեց Իրաքում զանգվածային խոցման զենքեր գտնելու պատրվակով: Այն ժամանակ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտատարեցին, որ Իրաքի բաասական ռեժիմը քիմիական զենքեր ունի և ջանքեր է գործադրել ատոմային զենքեր ձեռք բերելու ուղղությամբ: Նման հայտարարությունները եղան հենց ժամանակի նախագահ Ջորջ Բուշի և պետքարտուղար Քոլին Փավելի կողմից: Այնուամենայնիվ Սադդամի կործանումից հետո Իրաքի տարածքն ամբողջությամբ ստուգվեց, սակայն այդ երկրում զանգվածային սպանության խոցման չհայտնաբերվեցին:

Որոշ ժամանակ անց ԱՄՆ ժամանակի պետայրերը ժողովրդավարության տարածումը հայտարարեցին Իրաքի դեմ զորաշարժի հիմնական պատճառը: Ամեն դեպքում Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամը տարիներով հետաձգեց այդ երկրում ժողովրդավարության տարածման հետ կապված հույսերի իրականացումը: Այդ պատերազմն աղետալի էր նաև Ասիայի արևմտյան զգայուն տարածաշրջանի երկրների համար, որոնք թանկ էին վճարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ավերիչ քայլերի պատճառով: ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում սպանվեցին նաև ամերիկացիներ: Կառավարությունը մեծ ծախսեր կրեց իր իսկ ստեղծած չարիքից փրկվելու համար:

Այսօր՝ Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակման 15-րդ տարելիցի շեմին, այդ երկրի նախագահն այդ որոշումը որակում է որպես վատագույնը: Որոշում, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ զոհվեցին ու զրկվեցին տանիքից, մի քանի երկրներ տուժեցին և ամերիկացիների մի քանի տրիլիոն դոլար գումարները ծախսվեցին արտերկրում: Այնուամենայնիվ, կարծես թե, ԱՄՆ գործող նախագահը դաս է քաղել այդ փորձից: Թրամփը Իրաքի վրա հարձակումը «Մեղվի փեթակը քանդելուն» է նմանեցրել: Այնուամենայնիվ, Թրամփը նույնպես, այսօր Սիրիայում աջակցելով ապստամբներին ու ահաբեկիչներին, անցնում է նախկին պետայրերի նույն ճանապարհով: Դա վկայում է այն մասին, որ Իրաքի հարցում Բուշ ավագին և կրտսերին ուղղված քննադատությունը ոչ թե ԱՄՆ կառավարության դիրքորոշման փոփոխություն է նշանակում, այլ ՝ Բուշի գերդաստանի հետ Թրամփի անձնական հաշվեհարդար: 

.