Մամուլի տեսություն 05-03-2018
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց երկու տարի անց միջուկային համաձայնությանը մասնակից կողմերի միջև տարաձայնություններ են ծագել:
Էըթեմադ
Եվրոպան զղջալու է. Զարիֆ
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց երկու տարի անց միջուկային համաձայնությանը մասնակից կողմերի միջև տարաձայնություններ են ծագել: Թեհրանն ու Վաշինգտոնը կանգնած են այդ տարաձայնության բուրգի կատարին, իսկ Եվրոպան առկախ վիճակում է հայտնվել տարածաշրջանում ազդեցիկ ուժ համարվող Իրանի և իր վաղեմի ու ավանդական դաշնակից ԱՄՆ-ի միջև: Բրյուսելը համառորեն ցանկանում է պահպանել այն համաձայնությունը, որ միջազգային ասպարեզում համարում է իր դիվանագիտական ջանքերի առաջին պտուղը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործի է դրել ամենաքիչ ծախսով ՀԳՀԾ-ում փոփոխություն մտցնելու իր վերջին հնարքը և դա եվրոպացիներին ճնշման տակ դնելն է սրբագրելու համար միջուկային համաձայնությունը և կամ դրան լրացուցիչ արձանագրություն կցելու, որպեսզի դրանով Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի հավակնած մտահոգությունները կցվեն գլխավոր համաձայնությանը: Եվրոպացիները դրանով հանդերձ, որ ԱՄՆ-ի նախագահի պահանջների մասին մանրամասն տեղեկությունն չունեն, սակայն այդ կապակցությամբ ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններ են սկսել: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մասնավոր հարցազրույցի մասնակցելով «Էըթեմադ»-ի հետ եվրոպացիներին մեղադրել է ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում ծայրահեղականության գնալու մեջ և իհարկե ազդարարել է, որ Իրանն անտարբեր չի մնա Բրյուսելի ու Վաշինգտոնի համատեղ քայլերի դիմաց: Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարն այդ հարցազրույցում եվրոպացիներին հիշեցրել է, որ Իրանը չի մոռացել 2005 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի համոզելու համար Եվրոպայի ջանքերի դառը փորձն ու այս անգամ էլ պահանջված ժամին համաձայն իր ազգային շահերի որոշում կընդունի: Եվրոպացիները սրանից առաջ էլ սխալ ընտրություններ են կատարել ու դրա համար զղջացել են: Այսօր էլ նրանք կրկնում են նույն սխալը և վստահաբար զղջալու են: ԻԻՀ-ն ունի իր սկզբունքային քաղաքականությունը և հետևում է դրան: Նրանք ովքեր անցյալում նման ռազմավարական սխալներ են թույլ տվել ու այսօր էլ կրկին դա թույլ են տալիս, ճաշակել են տարածաշրջանում դրա արդյունքն եւ այսուհետ էլ ճաշակելու են: ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ հրապարակվելու է առաջիկա օրերում լույս տեսնող «Էըթեմադ» օրաթերթի տարեգրքում:
Քեյհան
Թրամփ. ԱՄՆ-ում նախագահական շրջանը մշտական պիտի դառնա
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կիրակի օրը վերցնելով երրորդ և ավելի ժամանակաշրջանների համար գործող նախագահի վերընտրության արգելքը գործնականում այդ երկրի 71-ամյա նախագահ Շի Ջին Փինգի ցմահ նախագահության համար հող նախապատրաստեց: Այս որոշումը բացասական արձագանք ունեցավ արևմտյան երկրներում սակայն «Սի Էն Էն»-ի հաղորդման համաձայն Դոնալդ Թրամփը որ ընդհանրապես սովորություն ունի հոսանքին հակառակ լողալ, ողջունել է այդ քայլը:
Թրամփի դեռ առաջ անցնելով շաբաթ օրը Ֆլորիդա նահանգի Մառալգոյում գտնվող իր առանձնատանը Հանրապետական կուսակցության ֆինանսական աջակիցներից որոշների հետ անձնական ճաշի ժամանակ ասաց, որ հնարավոր է ապագայում ԱՄՆ-ում էլ նման քայլ վերցվի: Թրամփի այս արտահայտությանը ներկաներն արձագանքել են ծափողջույններով ու ծիծաղով: Թրամփն այս կապակցությամբ ասել է. «Չինաստանի նախագահը հիմա ցմահ նախագահ է: Նա հրաշալի գործ է կատարել և տեսեք թե նրան ինչպես է հաջողվել դա կատարել: Իմ համոզմամբ նա արտակարգ քայլ է կատարել: Գուցե մենք էլ մի օր նման քայլի գնանք»: Թրամփն ապա դրվատանքի խոսքեր ուղղելով իր չինացի պաշտոնակցին ասել է. «Շին Ջին Փինգը մեծ մարդ է: Նա անցած դարերից մինչ այսօր Չինաստանի ամենահզոր նախագահն է համարվում: Նոյեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ նա ինձ ջերմորեն դիմավորեց»: Թրամփն այնուհետև քննադատելով ԱՄՆ-ի քաղաքական համակարգն ասել է. «Սա նեխած համակարգ է, որտեղ անտեսվում են ժողովրդի իրավունքները»: Թեև Թրամփի արտահայտության ոճը մասամբ երգիծական է եղել, սակայն Թուիթերում մեծ արձագանք է գտել: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դեմոկրատական օրենսդիրներից մեկն ասել է. «Այս արտահայտությունները երգիծանք լինեն, թե՝ ոչ, երբ դուք արտահայտվում էք Շին Ջին Փինգի նման հավիտյան նախագահ լինելու մասին, դա կարող է ամերիկացի մի նախագահի ոչ-ամերիկյան ամենախիստ զգացմունքը համարվել: Ջորջ Վաշինգտոնի ոսկորները գերեզմանում ցնցվեցին»: Հիշեցնենք, որ որ մինչև համաշխարհային երկրորդ պատերազմի տարիները ԱՄՆ-ի նախագահների վերընտրության համար որևէ օրինական սահմանափակություն գոյություն չի ունեցել և այդ պատճառով էլ ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանքլին Ռուզվելտը չորս իրարահաջորդ շրջան ներկա է եղավ Սպիտակ տնում և նախագահության չորրորդ շրջանում էլ վախճանվեց: Ռուզվելտի վախճանումից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսը հավելված ավելացնելով այդ երկրի սահմանադրությանը Սպիտակ տնում նախագահների ներկայությունը սահմանափակեց երկու չորսամյա շրջաններով:
Ալիք
Զարիֆը՝ Քերիի հետ հանդիպման մասին. «Նրա հետ զրուցել եմ Միջուկային գործարքի հետ կապված Թրամփի քաղաքականության մասին»
ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշելով, որ իրանական կողմն ամերիկյան վերնախավի ոչ պաշտոնական ներկայացուցիչների հետ միշտ էլ երկխոսություն է ունեցել, հայտնել է, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջան Քերիի հետ զրուցել է Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված Թրամփի քաղաքականության, եւ դրանք չեզոքացնելու հնարավորության ու միջոցների մասին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Մենք գաղտնի հանդիպում չենք ունեցել: Միջազգային համաժողովների շրջանակում մենք մշտապես հանդիպում ենք ամերիկյան վերնախավի այն ներկայացուցիչների հետ, որոնք դերակատար են ԱՄՆ իշխանությունների քաղաքականության քողազերծման գործում: Դա չի վերաբերում միայն Ջան Քերիին. մենք հանդիպում ենք վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ»,- ասել է դոկտ. Զարիֆը:
Ինչ վերաբերում է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ջան Քերիի հետ կայացած հանդիպմանը, դոկտ. Զարիֆը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Միջուկային գործարքի հետ կապված նախագահ Թրամփի քաղաքականությունն ու միջազգային ասպարեզում դրանք չեզոքացնելու հնարավորության եւ միջոցների մասին:
NEWS.am
Արամ Ա-ն Դեր Զորի Նահատակաց եկեղեցին վերականգնելու կոչով կդիմի ժողովրդին
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի թելադրությամբ, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը օրերս այցելել է Դեր Զոր՝ մոտիկից տեղեկանալու Դեր Զորի Նահատակաց եկեղեցու եւ համալիրի կրած վնասներին։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Առաջնորդ սրբազանը ազգային իշխանության ներկայացուցիչների հետ նախ այցելել է Դեր Զորի նահանգապետին եւ նրան փոխանցել Նորին Սրբության ողջույնները, ապա այցելել է Սրբոց Նահատակաց համալիր։ Վերադարձին, առաջնորդ սրբազանը զեկուցել է Վեհափառ Հայրապետին իր կատարած այցելության մանրամասնությունների մասին։
Նշենք, որ Վեհափառ Հայրապետը, ընդհանրապես Սուրիայի եւ հատկապես Դեր Զորի շրջանում անվտանգության կայունացումից հետո, անմիջապես կոչ է ուղղելու մեր ժողովրդին, որպեսզի համազգային ճիգով վերանորոգենք ցեղասպան Թուրքիայի կողմից եւս մեկ անգամ քանդված մեր նահատակների սրբազան տաճարը։