Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի այցը Թեհրան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկուշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան:
Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի օրակարգում է քաղաքական ու տնտեսական համագործակցությունների և տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների մասին երկխոսությունը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Իրան կատարվելիք այցի նախապատրաստումը:
Ֆրանսիայի արտգործնախարարը Թեհրան այցելության շեմին հայտարարել էր, որ Իրանի հրթիռային ծրագիրը մտահոգում է Ֆրանսիային և իր գործընկերներին: Իրանի արտգործնախարարը հակադարձել է իր ֆրանսիացի գործընկերոջ հայտարարությանը:
Կիրակի երեկոյան, Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, նշելով, որ արևմտյան կողմը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Իրանի հրթիռային կարողության կապակցությամբ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ եթե եվրոպական կողմը խոսում է Իրանի պաշտպանական կարողության մասին, արդյոք խոսում է նաև տարածաշրջանին վաճառվող մի քանի հարյուր միլիարդ դոլար արժողությամբ զենքի և տարածաշրջանը վառոդի պահեստի վերածելու մասին:
Նկատի առնելով Ֆրանսիայի նախկին պաշտոնատարների հայտարարությունները, Լը Դրիանի խոսքերն այնքան էլ զարմանալի չեն:
Միջազգային հարաբերությունների փորձագետ, գեոպոլիտիկայի դասախոս Աբդոլռեզա Ֆարաջի Ռադը համոզված է, որ Ֆրանսիան պարտավոր է համադրել Պարսից Ծոցի արաբական երկրների հետ, որովհետև Սաուդյան Արաբիային, Կատարին, Բահրեյնին և այլ երկրների զենքի վաճառքը Ֆրանսիայի եկամուտների գլխավոր աղբյուրներից է :
Իր երեկվա ելույթում Զարիֆը ճշտել է կարմիր գծերը, ասելով, որ եթե Եվրոպան ցանկանա այս բանակցությունները ծառայեցնել ԱՄՆ-ի պահանջներին հագուրդ տալուն, դա լինելու է քաղաքական ու քարոզչական անիրատեսական քայլ:
Ֆրանսիան հովանավորում է ՀԳՀԾ-ն, սակայն հետևելով ԱՄՆ-ի հակաքարոզչություններին , Իրանի հրթիռային կարողությունը մտահոգիչ և տարածաշրջանի կայունությունը խաթարող է ներկայացնում: Իհարկե Ֆրանսիայի պաշտոնատարները փորձել են իրենց քաղաքականություններն անկախ ներկայացնել, սակայն Վաշինգտոնի հետ Փարիզի քայլ պահելն այլ բան է ապացուցում:
Իրանն այս սպառնալիքներին համապատասխան զարգացնում է իր հրթիռային կարողությունը:
Որոշ ժամանակ առաջ, Իրանի երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Եվրոպացիները պետք է ընդդիմանան ԱՄՆ-ի կառավարության քայլերին, այդ թվում ՀԳՀԾ-ի խախտմանը և խուսափեն Իրանին վերաբերող հարցերում ԱՄՆ-ի հետ քայլ պահելուց, որովհետև մենք երբևիցէ չեն հանդուրժի ԱՄՆ-ի զոռբայությունների հետ եվրոպացիների քայլ պահելը»:
Փորձը ցույց է տվել, որ Իրանի հետ սպառնալիքի լեզվով խոսելը ձախողելուց բացի, այլ արդյունք չի ունենում:
Կիարկի երեկոյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով այն լուրերին, թե ՀԳՀԾ-ի շուրջ լրացուցիչ բանակցություններ են տարվում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.«Ներկայումս կարևորն այն է, որ Եվրամիությունը ԱՄՆ-ից պահանջի կատարելապես հարգել ՀԳՀԾ-ն»:
Ակնկալվում է, որ թեհրանյան բանակցությունների արդյունքում պարզվի, որ Ֆրանսիան տրամաբանական ու թափանցիկ դիրքորոշում ունի Իրանի հետ հարաբերություններում և Իրանի դեմ Թրամփի ու Պրասից Ծոցի որոշ արաբական երկրների սխալ հասցեով չի գնալու: