ԻԻՀ-ՌԴ տնտեսական համատեղ նիստը և երկու երկրի ռազմավարական համագործակցության զարգացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85931-ԻԻՀ_ՌԴ_տնտեսական_համատեղ_նիստը_և_երկու_երկրի_ռազմավարական_համագործակցության_զարգացումը
Իրանի իսլամական հանրապետության ֆիանսնաների նախարարի ներկայությամբ, մարտի 5-ին Մոսկվայում կայացել է ԻԻՀ-ՌԴ առևտրա-տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 14:34 Asia/Tehran
  • ԻԻՀ-ՌԴ տնտեսական համատեղ նիստը և երկու երկրի ռազմավարական համագործակցության զարգացումը

Իրանի իսլամական հանրապետության ֆիանսնաների նախարարի ներկայությամբ, մարտի 5-ին Մոսկվայում կայացել է ԻԻՀ-ՌԴ առևտրա-տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը:

Իրանի ֆինանսների նախարար Մասուդ Քարբասյանի գլխավորած 75 հոգանոց պատվիրակությունը Մոսկվա է ժամանել կիրակի օրը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու են պետական ու մասնավոր սեկտորների պաշտոնյաներ:

Նիստի իրանցի և ռուս համանախագահներն աշխատանքային 14 կոմիտեների շրջանակում քննարկելու են էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհային, առևտրային ու մաքսային, առողջապահության ու գյուղատնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ու առևտրա-տնտեսական նախագծեր: Ռուսական կողմի համանախագահն է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նիստի օրակարգում են երկու կարևոր հարցեր՝ ՀԳՀԾ-ի  քննարկումը և Իրանի ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման համատեքստում Կոնգրեսի որոշումների դիմակայումը: Նմանօրինակ կարևոր հարցերն անհրաժեշտ են դարձնում ԱՄՆ որոշումների հետևանքները մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Իրան-Ռուսաստան առևտրի պալատի նախագահ Ասադոլլահ Ասգյարօլադին Թեհրան-Մոսկվա հարաբերությունների մասին ասել է.«Վերջին չորս տարիներին կողմերը հարաբերություններում փոփոխությունների ականատես են եղել»: Այս նիստը չափազանց նշանակալի է երեք առումներով:

Առաջինը՝ Իրան-Ռուսաստան տնտեսական ռազմավարական հարաբերությունների զարգացման նշանակությունը և հարևանների համար այդ համագործակցության շահեկան լինելու փաստն է: Երկրորդը ՝ համատեղ սպառնալիքների դիմագրավման ուղղությամբ սիներգիայի ծավալման անհրաժեշտությունն է: Իսկ երրորդը ՝ նիստում «Հյուսիս-հարավ» միջանցքի առանցքով տարածաշրջանային համագործակցությունների բազմազանության կարևորումն է: Այդ տարանցիկ ճանապարհով հնարավոր է Իրանի տարածքով կապ հաստատել Ադրբեջանի, ապա՝ Ռուսաստանի, որից հետո  Եվրոպայի հյուսիսային ու արևելյան , պարսիցծոցյան ու  ենթամայրցամաքային երկրների միջև : Նախագծի շրջանակում իրականացվելու են ԵԱՏՄ-ի այլ ծրագրեր, որոնք նպաստելու են տրածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:  

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2017 թվականի նոյեմբերին Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը շահավետ է բնութագրել ԱՄՆ-ի պատժամիջոցներ դեմ ուղղված Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը, նշելով.«Ամերիկացիները ցավոք շարունակում են իրենց քաղաքականությունը և պետք է խելամիտ քայլերով ու ճիշտ ճանապարհով նրանց հետ վերաբերվել»:

Պուտինն իր հերթին Իրանը համարել է «ստրատեգիական գործընկեր» և «մեծ հարևան» , նշելով, որ իր երկիրը ցանկացած հնարավորություն օգտագործելու է ՝ բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:

Այս բոլորն ընդհանուր առմամբ խոսում են այն մասին, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները նոր փուլ են թևակոխել , որի ռազմավարական նպատակներից մեկը ՝ տարածաշրջանային ճգնաժամերին համապատասխան հարաբերությունների զարգացումը և համատեղ սպառնալիքների դիմագրավումն է: