Մամուլի տեսություն 06-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85955-Մամուլի_տեսություն_06_03_2018
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը երկուշաբթի վաղ առավոտյան այն պայմաններում Թեհրան ժամանեց երբ իրանցի ուսանողները հակաֆրանսիական կարգախոսներ պարունակող պաստառներով նրան անակնկալ մատուցեցին, որի պատճառը Լը Դերիանի Թեհրան կատարելիք ուղևորության սեմին Ֆրանսիայի ԱԳ նախարարության հրապարակած սպառնալի հաղորդագրությունն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2018 07:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-03-2018

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը երկուշաբթի վաղ առավոտյան այն պայմաններում Թեհրան ժամանեց երբ իրանցի ուսանողները հակաֆրանսիական կարգախոսներ պարունակող պաստառներով նրան անակնկալ մատուցեցին, որի պատճառը Լը Դերիանի Թեհրան կատարելիք ուղևորության սեմին Ֆրանսիայի ԱԳ նախարարության հրապարակած սպառնալի հաղորդագրությունն էր:

Ջավան

Թեհրանի պատասխանը Փարիզի թրամփյան պատրանքին

 

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը երկուշաբթի վաղ առավոտյան այն պայմաններում Թեհրան ժամանեց երբ իրանցի ուսանողները հակաֆրանսիական կարգախոսներ պարունակող պաստառներով նրան անակնկալ մատուցեցին, որի պատճառը Լը Դերիանի Թեհրան կատարելիք ուղևորության սեմին Ֆրանսիայի ԱԳ նախարարության հրապարակած սպառնալի հաղորդագրությունն էր: Ֆրանսիացիները կիրակի գիշեր հաղորդագրություն հրապարակելով Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը մեծ մտահոգություն բնորոշեցին: Նրանք Իրանին կոչ էին արել տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում, Եմենում, Իրաքում ու Լիբիայում գոյություն ունեցող ճգնաժամերի կարգավորման հարցում համագործակցություն ցուցաբերի: Սա Ֆրանսիայի ԱԳ նախարարին մատուցված միակ անակնկալը չէր, քանի որ հաջորդ անակնկալը նրան սպասում էր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, որին Ալի Շամխանին ներկայացավ ռազմական հագուստով և գեներալի դիրքից դիվանագիտական հանդիպում անցկացրեց Լը Դերիանին հետ, նրան հասկացնելով, որ Իրանի ազգային շահերի հարցում պատասխանատուների ու ժողովրդի տեսակետները նույնն են և ԻԻՀ-ն պատրաստ չէ նահանջել իր իրավունքներից: Լը Դերիանն ապա ուղևորվեց ԻԻՀ ԱԳ նախարարություն, որտեղ նախարարության դահլիճի աստիճանների վերևում նրան էր սպասում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: Դիվանագիտական արարողակարգից հետո երկու երկրների պատվիրակությունները կողմերին հետաքրքրող բազմազան հարցերի, այդ թվում երկկողմ հարաբերությունների, ՀԳՀԾ-ի գործադրման, ԱՄՆ-ի խոստումնադրժության, տարածաշրջանային հարցերի և հատկապես Սիրիայի ու Եմենի հարցերի շուրջ զրույց ունեցան և մտքեր փոխանակեցին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն այնուհետ հանդիպեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանուն: Հանդիպման ժամանակ Ռոհանին իր արտահայտությունների առանցքը դարձրեց ՀԳՀԾ-ն և դա քննություն համարեց բանակցող բոլոր կողմերի համար։ Նա ընդգծեց, որ ՀԳՀԾ-ի հաստատուն մնալը կնշանակի, որ բանակցությունն ու դիվանագիտությունը հարցերի կարգավորման լավագույն այլընտրանքներն են, իսկ դրա չեղարկումը կլինի այն իմաստով, որ քաղաքական բանակցությունը ժամանակ վատնել է:

Ընդհանուր առմամբ երեք հանդիպումների ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարի արտահայտությունների ամփոփումը վկայում է այն մասին, որ բոլոր հանդիպումների ժամանակ նրա արտահայտությունները նույն առանցքի շուրջ են եղել: Բոլոր հանդիպումների ընթացքում Լը Դերիանն ընդգծել է ՀԳՀԾ-ին հաջորդած պայմաններում երկու երկրի տնտեսական հարաբերությունները շարունակվելու անհրաժեշտությունը և տեղեկացրել է, որ Իրանի ու Ֆրանսիայի միջև արժութային ու բանկային հարաբերություններում արգելքների վերացման համար մոտ ապագայում նոր լուծումներ կառաջարկվեն: Նա ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունների հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումները հարվածում են միջազգային այս համաձայնագրին:

 

Ռեսալաթ

Քաղաքական ցնցում Եվրոպայում

 

Հինգ աստղ կուսակցությունն ու Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած չափավորական ու ծայրահեղական աջերի կոալիցիան Իտալիայի խորհրդարանական վերջին ընտրություններում ամենաշատ ձայները հավաքեց: Այդ կուսակցությունների ու խմբավորումների ընդհանուր եզրը Եվրոյի միասնական արժույթի հետ հակառակությունն է: Այսպիսով Իտալիայի և միավորված Եվրոպայի միջև հակադրությունն էլ փոխադրվելու է նոր փուլ: Պոպուլիստական հակումներով Հինգ աստղ կուսակցությունն Իտալիայի խորհրդարանում կզբաղեցնի ամենաշատ տեղերը: Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իտալիայի նախկին վարչապետ Մաթյու Ռենցիի գլխավորած սոցիալ-դեմոկրատականները վերջին ընտրությունների գլխավոր պարտվողն են եղել: Իտալիայի նախկին վարչապետ և սկանդալային գործիչ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորությամբ աջակողմյան կոալիցիան նույնպես կարողացավ ամենաշատ ձայները հավաքել: Դա ի տես այն բանի, որ որևէ կուսակցություն չի կարողացել գերազանցել կառավարություն ձևավորելու համար պահանջվող ձայների 40 տոկոսի շեմը: Այսպիսով որևէ կուսակցություն չի կարող միայնակորեն կառավարություն ձևավորել: Իտալական «Իլֆաթո» օրաթերթն իր առաջին էջում գրեց. «Ամեն ինչ փոխվելու է»: Կտրուկ մեծամասնության հասնելու համար հնարավոր է, որ կրկին ընտրություններ անցկացվեն, սակայն այդ դեպքում էլ նման մեծամասնության հասնելու համար որևէ երաշխիք չի կարող գոյություն ունենալ: ԶԼՄ-ների ընդգծմամբ ընտրությունների արդյունքները կարող են Իտալիայի քաղաքական մթնոլորտում անդորրի մի շրջանից հետո սկանդալների վերսկսման վկայություն լինել: Իրականությունն այն է, որ Իտալիայի ընտրությունների արդյունքները նոր ցնցում են փոխանցում կանաչ մայրցամաքին: Այս օրերին ԵՄ-ն ապահովական, քաղաքական ու տնտեսական սուր ճգնաժամերի հավաքածուի է վերածվել: Եվրոպայում ծավալուն ու խոր ճգնաժամերի տարածումն անկայուն վիճակ է ստեղծել այս տարածաշրջանում:

 

Ալիք

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ առանց Թուրքիայի քաղաքական կլիմայի փոփոխության. Ս. Դողան

 

2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները ողջունվել են Թուրքիայի հայերի և ընդհանրապես այստեղ ապրող դեմոկրատական կարծիք ունեցողների կողմից․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը՝ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների և դրանք Հայաստանի կողմից առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

«Երկու հանրապետությունների ղեկավարների հանդիպումը հնարավորություն էր՝ վերակառուցելու «սառեցված» միջազգային հարաբերությունները: Ամեն դեպքում, այս մթնոլորտին ավարտ դրվեց Թուրքիայի վերաբերմունքի պատճառով, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համարեց հարաբերությունների կարգավորման նախապայման: Ցավոք սրտի, երկկողմ հարաբերություններում որևէ բարելավում այդ ժամանակվանից հետո չկա»,- ասաց նա:

 

Առավոտ

«Հեշտ է ձախողումների մեջ մեղադրել «հարեւանի» տանից եկած նախաձեռնությունները»

 

Վերջերս ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ուշագրավ մի քանի ուղերձներով հանդես եկավ: Իրանից գազի ներկրման ծավալների հնարավոր մեծացմանն անդրադառնալով նա նշեց. «Պատրաստ ենք հարմար գներով գազը նաեւ վաճառել Հայաստանին»: Իսկ Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մարտին նախատեսվելիք Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի հնարավոր գործարկումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեռեւս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես էր արձագանքել. «Դուք ապրում եւ սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարեւան երկրում ինչ են անում եւ ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»:

«Առավոտ»-ն իրանագետ Աննա Դավթյան-Գեւորգյանին հարցրել է՝ իրանական կողմը որոշակիորեն բավարարված չէ՞ ՀՀ իշխանությունների քայլերից:

«Իրան-Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս հաճախ ենք անդրադառնում Իրան-Ադրբեջան հարաբերություններին նաեւ ու սովորաբար մեկը մյուսով պայմանավորում: Բայց Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է ոչ թե ի հեճուկս, կամ ի վնաս մյուս պետության, այլ փորձելով լավ ու բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ։ Այս հարաբերությունները տարբեր հաջողություններ են գրանցում, բայց հարաբերություններում եղած խնդիրներն էլ համեմատական չեն։ Ադրբեջանի հետ ոչ միայն ճանապարհային ու երկաթգծի, այլ նաեւ ծովային կապ ունի Իրանը, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով կապերի ամրապնդումը Իրանի համար այլեւս արդիական չէ։ Իրանի դեսպանի խոսքը սեփական տան մասին մտածելու եւ հարեւանի տան մասին շատ չխոսելու վերաբերյալ, նույն խնդիրն է բարձրացնում։ Հեշտ է այսպիսի խոսույթը միշտ արդիական պահել ու ձախողումների մեջ էլ հետո մեղադրել «հարեւանի» տանից եկած նախաձեռնություններն ու քաղաքականությունը։ Բոլոր ոլորտներում եղած հապաղումների ու դանդաղումների համար պատասխանատու ենք ինքներս․ Իրանը բազմիցս է ապացուցել, որ կարեւորում է Եվրոպայի հետ կապող ուղիների դիվերսիֆիկացիան եւ այստեղ, եթե հաջողություններ չենք գրանցում, դրա պատճառը մյուս ուղիների առկայությունը չէ, այլ մերի բացակայությունը», նշեց մեր զրուցակիցը։