Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86059-Թրամփի_տնտեսական_հարցերով_խորհրդականը_հրաժարական_է_ներկայացրել
ԱՄՆ նախագահի հրահրած առևտրական պատերազմի դեմ բողոքների ֆոնին, Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 08:37 Asia/Tehran

ԱՄՆ նախագահի հրահրած առևտրական պատերազմի դեմ բողոքների ֆոնին, Թրամփի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է ներկայացրել:

«Տնտեսական ազգային խորհրդի նախագահ Գարի Քոհենը Թրամփի խորհրդականներից էր: Ամեն դեպքում, պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքերի հարցում Թրամփի և Քոհենի միջև տարաձայնություններ առաջացան և Քոհենը հեռացավ խաղադաշտից: Թվում է , որ Քոհենի հեռացմամբ և մաքսատուրքեր սահմանելու հարցում Թրամփի պնդումներով, աշխարհը ծախսատար առևտրական պատերազմի մեջ է ներքաշվում:

Ներկայացնելով ԱՄՆ տնտեսական ազգայնամետ հոսանքը, Թրամփը մտադիր է պողպատի և ալյումինի ներկրման համար 25 և 10 տոկոսանոց հարկեր սահմանել: Ինչպես ԱՄՆ նախագահն է հայտարարել, նա մտադիր է փրկել երկրի մեռած արդյունաբերությունը և նոր աշխատատեղեր ստեղծել: Այնուամենայնիվ աշխարհում առևտրական պատերազմի հեռանկարը մտահոգությունների տեղիք է տվել և՛ Սպիտակ տանը և՛ Հանրապետական կուսակցության կազմում:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայանն աննախադեպ զգուշացմամբ է հանդես եկել, ասելով. «Մեզ մտահոգում են առևտրական պատերազմի հետևանքները : Սպիտակ տանը զգուշացնում ենք՝ չտարածել մաքսատուրքերի սահմանման իր ծրագիրը»:

ԱՄՆ առևտրական գործընկերներն, այդ թվում՝ Չինաստանը, Ճոպոնիան, հարավային Կորեան, Կանադան և Եվրամիության անդամ երկրները, պարզապես հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից ներկրումների սակագների բարձրացմանը պատասխանելու են այդ երկրի արտահանումների վրա մաքսատուրքերի ավելացմամբ: Ի պատասխան, Թրամփը զգուշացրել է, որ գործընկերների կողմից փոխադարձ քայլ արվելու դեպքում, նոր ապրանքատեսակներ է ներառելու սակագնային ցուցակում: Նման պատերազմի ձևավորումն աշխարհում ազատ առևտրի գործընթացը թուլացնելուց բացի, վտանգելու է ԱՄՆ-ի արտահանումները և սպառնալու է աշխատատեղերին: Այլ կերպ ասած, այն նեղություն է պատճառելու ամերիկացիներին: Կանխատեսվում է, որ ԱՄՆ մետաղի արդյունաբերության բաժնում ակտիվ 140 հազար բանվորների շահերի պաշտպանության դիմաց, արտասահմանյան գործընկերների դեմ այդ երկի մաքսատուրքային պատերազմը սպառնալու է ԱՄՆ-ի հինգ միլիոն աշխատատղերին: Այնուամենայնիվ, այդ քաղաքականության կողմնակիցները համոզված են, որ վերջում հաղթողը ԱՄՆ-ն է լինելու: Օրեր առաջ Թրամփը Թուիթերում գրել էր.«Առևտրական պատերազմը լավն է և դրանում հաղթելը ՝ հեշտ»: Քոհենը դեմ էր ԱՄՆ առևտրական նախագահի այդ մոտեցմանը և ի վերջո  հրաժարական ներկայացրեց: Կան լուրջ կասկածներ, որ տնտեսական ներկա պայմաններում ԱՄՆ-ը կարող է վճարել միջազգային տնտեսական համակարգի գլխավոր դերակատարների դեմ առևտրական պատերազմի մեծ ծախսերը: Վերջին անգամ, 2002 թվականին, հանրապետական նախագահ Ջորջ Բուշը փորձեց նման ճանապարհով գնալ պողպատի ներկրման հետ կապված, սակայն ձախողեց: