ԱՊԼ-ն համագործակցում է Իսրայելի և Արաբիայի հետ
(last modified Fri, 09 Mar 2018 13:42:06 GMT )
Մարտ 09, 2018 17:12 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն համագործակցում է Իսրայելի և Արաբիայի հետ

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն անտրամաբանական ու անհիմն է որակել Եմենում Իրանի միջամտության մասին Արաբական պետությունների Լիգայի հակաիրանական հաղորդագրությունը և Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին կասկածանք հայտնելը:

Հակադարձելով ԱՊԼ-ի քառակողմ կիմիտեի երկրներ ՝ Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի և Եգիպտոսի հաղորդագրությանը և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված իր հանձնառություններին Իրանի հավատարմության մասին անհիմն միջամտություններին, Բահրամ Ղասեմին ասել է.«Այս չորս երկրները շարունակում են տարածաշրջանում լարվածություն հարուցել և առաջ տանել իրենց քաղաքական խաղը ՝ Սիոնիստական ռեժիմի հավանությանն արժանանալու համար»: Նշելով, որ իրանաֆոբիան ձախողած քաղաքականություն է, Ղասեմին ասել է .«Իրանը տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում կառուցողական դեր է ունեցել»:

ԱՊԼ-ի հակաիրանական հաղորդագրությունը, որ տարածվել է սաուդական ռեժիմի ճնշումների ներքո, վկայում է այդ ռեժիմի կողմից տարածաշրջանի երկրների, ներառյալ Եմենի ճգնաժամերի կարգավորման համար գործակցության փոխարեն առճակատման կողմնորոշման մասին: Արաբիան այն դեպքում է փորձում Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողքին կանգնելով ծավալել իրանաֆոբիայի քաղաքականությունը, երբ այդ եռանկյան քաղաքականության հետևանքով, տարածաշրջանը մատնվել է անկայունության ու անապահովության: 

Լիգայի քառակողմ կոմիտեն մի հարցի մասին է կարծիք հայտնում, որն ընդհանրապես իր լիազորությունների սահմանում չէ և ուղղված է միմիայն ՀԳՀԾ-ի հարցում սիոնիստակներին հաճոյանալուն: Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի վարչապետը Վաշինգտոնում հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է և պետք է չեղարկվի կամ փոփոխության ենթարկվի: ՀԳՀԾ-ն միջագային համաձայնություն է , որը հաստատվելէ  նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից և առ այսօր ՄԱԳԱՏԷ-ն 10 անգամ հաստատել է համաձայնությանն Իրանի հավատարմությունը: Նման հանգամանքներում, ՀԳՀԾ-ի դեմ ԱՊԼ-ի դիրքորոշումը նշանակում է ծառայություն մատուցել այն ռեժիմին, որը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունի և տարածաշրջանի ու աշխարհի համար լուրջ սպառնալիք է համարվում:

Տարածաշրջանում ԻԻՀ ազդեցիկ ու կառուցողական դերակատարության մասին կասկածերի հարուցմանն ուղղված ջանքերին զուգահեռ, նենգ եռանկյունու համատեղ ծրագիրն է: Արաբիան, Իսրայելի ռեժիմը և ԱՄՆ-ն այն երեք երկրներն են, որոնք պատասխանատու են տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման և Եմենում մարդկային աղետի ու սպանությունների համար: Տարածաշրջանում Իրանին ավերիչ երկիր ներկայացնելու համար եռյակի քաղաքական ներկայացումը համարվում է Եմենում և Սիրիայում ձախողումները կոծկելու փորձ: Տարածաշրջանում կայուն անվտանգության շրջանակում Իրանի դերակատարությունը նպաստեց Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայության կործանմանը: Նենգ եռանկյունին աշխատանքի բաժանման միջոցով փորձում է տարբեր շրջանակներում հակակշռի տակ առնել Իրանի կառուցողական դերը, մինչդեռ ինքը համարվում է անապահովության աղբյուր: Այդ շրջանակում, Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանին հինգշաբթի օրը Բրյուսելում քննադատելով տարածաշրջանում սաուդական ռեժիմի քաղաքականություններն ասել է.«Արաբիան դավադրությամբ փորձում է խախտել տարածաշրջանի կայունությունը»:

Արաբիան այն դեպքում է Իրանին մեղադրում Եմեն զենք առաքելու մեջ, երբ շարունակվում է ամերիկյան, ֆրանսական ու բրիտանական զենքերով սաուդցիների հարձակումը ՝ Եմենը մարդկության դեմ ոճրագործության հարթակի վերածելով: Սաուդցի գահաժառանգի Լոնդոն կատարած սկանդալային այցը և Եմենում մարդկային աղետի տարածման պատճառով այցի դատապարտումը, վկայում են տարածաշրջանում Արաբիայի քաղաքականության իրականության մասին:

Պիտակ