Մամուլի տեսություն 10-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86353-Մամուլի_տեսություն_10_03_2018
Աշխարհը ցնցված է Թրամփին ուղղված Ունի առաջարկից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 07:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-03-2018

Աշխարհը ցնցված է Թրամփին ուղղված Ունի առաջարկից:

 

Իրան

Աշխարհը ցնցված է Թրամփին ուղղված Ունի առաջարկից

 

Ամբողջ 2017 թվականի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը միմյանց ձեռնոց նետեցին ու մտահոգիչ հռետորաբանությամբ նույնիսկ վիրավորական արտահայտություններ փոխանակեցին: Սակայն անցած հինգշաբթի օրը Թրամփը, որին Հյուսիսային Կորեայի առաջնորդն ավելի վաղ «Անմիտ ծերուկ» էր անվանել, հանկարծակի հայտարարեց, որ ընդունում է «Հրթիռային մարդուկ»-ի դեմ-դիմաց հանդիպման առաջարկը և պատրաստ է լինել ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը դեմ առ դեմ հանդիպում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին: Այս մասին լուրը ոչ միայն աշխարհը, այլ նույնիսկ Սպիտակ տունն ու Թրամփի խորհրդականներին ցնցեց, քանի որ նրանք բոլորովին տեղյակ չէին ԱՄՆ նախագահի այդ որոշման մասին: Թրամփին ուղղված Կին Ջունգ Ունի դեմ առ դեմ հանդիպման հրավերն ու դա ԱՄՆ նախագահի կողմից ընդունվելու մասին լուրը Վաշինգտոնի ժամանակով հինգշաբթի գիշեր հայտարարեց Հարավային Կորեայի ազգային անվտանգության բյուրոյի պետ Չունգ Իյուի Յունգն, ով մի պատվիրակության ընկերակցությամբ ԱՄՆ էր ճամբորդել: Նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ մինչև ԱՄն ուղևորվելը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին և Թրամփին հանդիպելու նրա ցանկությունը փոխանցել է ԱՄՆ նախագահի, իսկ ԱՄՆ նախագահն էլ ինչպես հաղորդել են «Սի Էն Էն»-ն ու «Նյու Յորք Թայմզ»-ն առանց խորհելու և իր խորհրդականների հետ խորհրդակցելու դրական պատասխան է տվել հրավերին, զարմանք պատճառելով Սպիտակ տանն ու աշխարհին: Սպիտակ տունը հաստատելով այդ մասին լուրը որևէ ակնարկ չի կատարել այդ հանդիպման թվականին ու վայրին, սակայն Հարավային Կորեայի ազգային անվտանգության բյուրոյի պետն ասել է, որ այդ պատմական հանդիպումը հավանաբար տեղի կունենա մայիս ամսին: «Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդմամբ Թրամփը Հարավային Կորեայի պատվիրակությանը Սպիտակ տնում պիտի ընդուներ ուրբաթ օրը, բայց հանկարծակի կերպով այդ հանդիպումը կազմակերպեց մեկ օր շուտ՝ հինգշաբթի օրը: Հանդիպման ժամանակ նա Հյուսիսային Կորեայի առաջնորդի ցանկության մասին տեղեկանալով անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է այդ հանդիպման համար և նույնիսկ Հարավային Կորեային ներկայացուցչից ուզել է հենց այդ պահին հանդիպելով լրագրողներին նրանց տեղյակ պահի այդ լրատվական ռումբի մասին, սակայն Հարավային Կորեայի ներկայացուցիչը դա չի ընդունել և ասել է, որ նախքան այդ պիտի խորհրդակցի իր երկրի նախագահի հետ: Այդ ընթացքում Թրամփը հասցրել է հեռախոսազրույց ունենալ Ճապոնիայի վարչապետի հետ և փորձել է կապ հաստատել Չինաստանի նախագահի հետ: Թրամփն ավելի վաղ Թուիթերում գրեց. «Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը ծրագրավորվում է»:

 

Քեյհան

Ալե Սաուդը ընդարձակ տարածքներ, սակայն փոքր խելք ունի

 

Արաբիայի և Կատարի միջև ճգնաժամը վերջին օրերին կրկին սրվել է և երկու երկրի պաշտոնատարները հանդես են եկել են միմյանց հասցեին խիստ արտահայտություններով: Նրանից հետո երբ սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը խիստ արտահայտություններ կատարեց Կատարի հասցեին այդ երկրի ԱԳ նախարարն էլ հանդես եկավ պատասխան հայտարարությամբ: Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին Բելգիայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կատարի և արաբական չորս երկրներ՝ Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի միջև ծագած ճգնաժամի կապակցությամբ ասել է. «Կատարի և հարևանների միջև ծագած ճգնաժամի կապակցությամբ սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի արտահայտություններն ապացուցում են, որ հակառակ իրենց հավակնության սաուդացի պաշտոնատարները հետաքրքրված են այդ հարցով ու չնայած նրան որ ցանկանում են առերևույթ դրա հանդեպ անտարբեր ձևանալ, սակայն իրենց տարբեր հանդիպումներում ու ելույթներում շարունակ խոսում են դրա մասին»:

Նա զարմանք հայտնելով Մոհամմեդ Բեն Սալմանի արտահայտություններից, որը Կատարի ու նրա հարևանների միջև ճգնաժամը նմանեցրել էր ԱՄՆ-ի ու Կուբայի միջև ճգնաժամին և օգտագործել էր ժամկետն անց արտահայտություններ, ասաց. «Երկրների մասին նրանց ծավալի համաձայն չի կարելի դատել: Գուցե մենք փոքր երկիր լինենք, սակայն լայնախոհ ու մեծ սիրտ ունեցող անձը պիտի հետաքրքրված լինի իր քաղաքացիների ու իր երկրում ապրող օտարերկրացիների ճակատագրով»: Կատարի ԱԳ նախարարն անդրադառնալով Արաբիային նշել է. «Գոյություն ունեն մեծ երկրներ, որոնք փոքրոգի են ու նրանց տեսադաշտը սահմանափակ է: Նրանք խթան են հանդիսանում տարածաշրջանում սադրանքի ու անկայության տարածմանը»: 

 

Ալիք

ՀՀ-ը պետք է ներդրումներ անի, որ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ծրագիրն իրականանա, բայց ակնհայտ է, որ ֆինանսական ռեսուրսներ չկան իրանագետ

 

 

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի օրակարգերում մշտապես տեղ է զբաղեցնում Հայաստանը Պարսից ծոցից Սև ծով տարանցիկ միջանցք դարձնելու ծրագրի մասին քննարկումը։ Նա նկատեց, որ այն մեծածավալ ծրագիր է՝ կազմված տարբեր բաղադրիչներից:

«Տարբեր ծրագրերի իրականացումը կբերի այդ միջանցքի ձևավորմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան նպաստող մի շարք ծրագրեր, մասնավորապես, Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ձևավորումը, իրականացել են:

Իրանի համար Հայաստանը, ըստ Արմեն Իսրայելյանի, Եվրոպային միանալու տեսանկյունից է դիտարկվում: Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստանի շուկա հասնելն էլ է այս համատեքստում դիտարկում, բայց հաշվի է առնվում, որ ռուս-վրացական հարաբերություններն այնքան էլ լավ չեն․ այդ իսկ պատճառով այս ուղղությամբ հիմնական միջանցք է համարվում Ադրբեջանը:

Փորձագետը նկատեց՝ ծրագրի իրականացումը մեծ ֆինանսական ռեսուրսների հետ է կապված, հիշատակեց, որ հայկական կողմը փորձել է ներգրավել շատ կողմերի՝ ԵԱՏՄ-ը մեջտեղ բերելով, Չինաստանը ներգրավելով: «Իհարկե, եթե ցանկանում ենք, որ ծրագիրն իրականանա, հայկական կողմը պետք է ներդրումներ անի, բայց ակնհայտ է, որ այդ ֆինանսական ռեսուրսներն էլ չկան, որ ներդրումներ անելով՝ հայկական կողմը շահագրգռի նաև այլ երկրների: Դա, առաջին հերթին, իհարկե, Հայաստանին է պետք»,- ասաց նա:

 

 

«Ժամանակ»

ԱՄՆ-ն ունի ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագիրը

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:

Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:

Շեֆերը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների և միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում:

Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը: