Արձագանքներ՝ Սաուդյան Արաբիային բրիտանական «Թայֆուն» կործանիչի վաճառքի պայմանագրի վերաբերյալ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանի Լոնդոն կատարած այցի ընթացքում 48 «Թայֆուն» կործանիչների վաճառքի պայմանագրի կնքումը լայն արձագանք է գտել Բրիտանիայի ու արտերկրի քաղաքական ու լրատվական շրջանակներում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանի Լոնդոն կատարած այցը ավարտվեց 48 «Թայֆուն» կործանիչների վաճառքի պայմանագրի ստորագրմամբ: Այս պայմանագրի ստորագրումը լայն արձագանքներ է գտել Բրիտանիայում ու այդ երկրից դուրս քաղաքական ու լրատվական շրջանակներում: Պայմանագրի ստորագրմամբ Բրիտանիայի կառավարությունը ավելի բացահայտեց իր մարդասիրական հայտարարությունների կեղծ էությունը: Սաուդյան Արաբիայի օդուժն ունի 72 «Թայֆուն» տեսակի կործանիչներ և դրանք մեծապես օգտագործում է Եմենի տարածքը ռմբակոծելու համար: Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումները սկսվել են շուրջ 3 տարի առաջ: Այս 3 տարիների ընթացքում Եմենի ենթակառույցների մեծ մասը ավերվել է: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել են ավելի քան 10 հազար եմենցիներ: Ռմբակոծությունների հետևանքով զոհվածների մեծ մասը կայանք ու երեխաներ են:
ՄԱԿ-ը հայտել է Եմենում տեղի ունեցած հումանիտար ամենամեծ ողբերգության մասին: Խոլերայի համաճարակը Եմենի ժողովրդին ուղղված ամենամեծ սպառնալիքն է: Չնայած այդ նախազգուշացումներին արևմտյան պետությունները՝ այդ թվում Բրիտանիան դեռ շարունակում են զենք վաճառել Սաուդյան Արաբիային քանի որ տարածաշրջանում արևմտյան պետությունների քաղաքականությունների գործադրումից բացի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի զենքի գործարաններում աշխատողների համար գործ է ապահովվում: Եմենի ռմբակոծման տեսարանները այնքան ցնցող են, որ արևմուտքում շատերին հարկադրել է հակազդել իրենց կառավարությունների զենքի վաճառքի շարունակման քաղաքականությանը:
Գարդիան օրաթերթը գրել է.«Բրիտանիայի վարչապետը պետք է դադարեցնի Սաուդյան Արաբիայի ոչ ժողովրդավար և ագրեսսոր կառավարության, ինչպես նաև այդ երկրի բռնապետ ղեկավարի նկատմամբ լավ վերաբերմունքի ցուցաբերումը: Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քուրբինը, հակազդելով Սաուդյան Արաբիային 48 «Թայֆուն» կործանիչների վաճառքի պայմանագրի կնքմանը Բրիտանիային Սաուդյան Արաբիան գլխավորող կուսակցության հետ համագործակցության մեջ է մեղադրել: Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Քեյթ Օսամարն ասել է.«Որպես հումանիտար օգնություններ տրամադրող համաշխարհային առաջատար երկիր՝ այս համաձայնությունը Բրիտանիայի հեղինակության անկման պատճառ կդառնա»: Լեյբորիստական կուսակցությունից Բրիտանիայի կառավարության ԱԳ նախարար Էմիլի Թորնբերին համոզված է, որ Թերեզա Մեյի կառավարությունը ջանքեր է գործադրում «Եմենում իր պատերազմ հրահրողի դերակատարությունը» կոծկելու նպատակով: Պառլամենտի այս պատգամավորը Middle East-ին տված զրույցում ասել է.«Բրիտանիայի կառավարությունը առիթը այս ողբերգական պատերազմի դադարեցման համար օգտագործելու փոխարեն, մշտապես ջանքեր է գործադրել ծածկել այդ երկրում իր հրահրիչ դերակատարությունը»:
Համաշխարհային մակարդակով Amnesty International կազմակերպությունը նույնպես, հակազդելով այս պայմանագրին, հայտարարել է.«Բրիտանական կործանիչների վաճառքը Սաուդյան Արաբիային նշանակում է բենզին լցնել Եմենի ճգնաժամի վառվող կրակի վրա»: 2015թ. Եմենի ճգնաժամի մեկնարկից ի վեր զենքի վաճառքի սովորական արտոնությունների տարմադրմամբ Բրիտանիայի կառավարությունը ավելի քան 6 մլրդ. 400 մլն. դոլար արժողությամբ արդիական կործանիչներ ու տարբեր զենքեր է վաճառել Սաուդյան Արաբիային: Այդ արտահանումները առ այսօր 75 տոկոս աճ են արձանագրել: Արտահանված զենքերի մեջ կան նաև Եմենը ռմբակոծող կործանիչների համար անհրաժեշտ պահեստամասեր: