Մամուլի տեսություն 19-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86961-Մամուլի_տեսություն_19_03_2018
1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի ժամանակի նախագահ Բորիս Ելցինը ժողովրդին ուղղված անակնկալ ուղերձում հրաժարվեց իշխանությունից և նախագահության պաշտոնը հանձնեց Պուտինին, որին ընդամենը չորս ամիս առաջ վարչապետ էր նշանակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 08:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-03-2018

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի ժամանակի նախագահ Բորիս Ելցինը ժողովրդին ուղղված անակնկալ ուղերձում հրաժարվեց իշխանությունից և նախագահության պաշտոնը հանձնեց Պուտինին, որին ընդամենը չորս ամիս առաջ վարչապետ էր նշանակել:

Ռեսալաթ

Պուտինի վերընտրությունը մտահոգում է արևմուտքին

 

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի ժամանակի նախագահ Բորիս Ելցինը ժողովրդին ուղղված անակնկալ ուղերձում հրաժարվեց իշխանությունից և նախագահության պաշտոնը հանձնեց Պուտինին, որին ընդամենը չորս ամիս առաջ վարչապետ էր նշանակել: 2000 թվականի մայիսի 7-ին ընտրություններում ձայների 53 տոկոսը շահելով Պուտինը սկսեց իր նախագահության առաջին քառամյա շրջանը: Այդ օրվանից ի վեր Պուտինը մնում է Ռուսաստանում ամենահզոր քաղաքական այրը: Այլ խոսքով Ռուսաստանը Պուտինով մտավ երրորդ հազարամյակ: Պուտինի մուտքը ուժի հավասարություններ վերջակետ դրեց Ռուսաստանի փլուզմանն ու նախկին ԽՍՀՄ-ի կայսրության անկմանը հաջորդած հետցնցումներին: Պուտինը կարողացավ վերականգնել Ռուսաստանի հզորությունը և նրան ազդեցիկ ու հզոր դերակատար դարձնել միջազգային համակարգում: Ամերիկացի ու եվրոպացի շատ տեսաբաններ վերջին 18 տարիների ընթացքում հաստատել են, որ Ռուսաստանը Պուտինի շրջանում կարողացել է միջազգային համակարգում ուժի բևեռի վերածվել և այդ պատճառով վերջ է տրվել ԱՄՆ-ի միաբևեռության ժամանակաշրջանին: Նույնիսկ Մեդվեդևի նախագահության շրջանում էլ Պուտինը, որպես ներքին ու արտաքին քաղաքականության գլխավոր դերակատար ուշագրավ դերակատարություն ունեցավ աշխարհում:

Այսօր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Այս կտրուկ հաղթանակը ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին գոհունակություն չպատճառելով հանդերձ հանգեցնելու է Մոսկվայի քաղաքական հավասարությունների գագաթնակետում նրա դիրքերի ամրապնդմանը: Պուտինն այսօր կրկնակի հզորությամբ ներկայություն է ունենալու համաշխարհային հավասարություններում և դա կարող է ահազանգ հնչեցնել արևմուտքցի շատ քաղաքական այրերի համար: Մոսկվայում Պուտինին առաջնորդող խորհրդատվական խումբը նրան ուղղորդում է դեպի արևելքի և հատկապես Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների և արևմուտքից հեռանալու կողմը:  2014 թվականին Ուկրաինայում ծագած խռովություններ ապացուցում են, որ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատարներ ցանկացած առիթ օգտագործում են Ռուսաստանին շրջափակելու և Վլադիմիր Պուտինին հարվածելու համար: Ընթացք որ նույնությամբ շարունակվում է: Միևնույն ժամանակ Պուտինն էլ մինչ այսօր պատասխանել է արևմուտքի սպառնալիքներին ու հատկապես ԱՄՆ-ի միջուկային ուժի ցուցադրմանը: Ռուսաստանի նախագահն ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային ու Բրիտանիային այն ուղերձն է հղել, որ ճանաչեն միջազգային համակարգում իրենց սահմանները և հրաժարվեն Մոսկվայի դեմ ոտնձգությունից քանի որ այլ դեպքում հանդիպելու են Ռուսաստանի երկաթե բռունցքին: Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի վերընտրությունն այնքան էլ ուրախ լուր չի կարող լինել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների համար: Պուտինի վերընտրության դիմաց արևմուտքցի ղեկավարների լռությունն էլ վկայում է նույն ճշմարտության մասին:

 

Քեյհան

Խտրականության, ցեղապաշտության ու անարդարության դեմ բողոքի երթ Եվրոպայի հինգ երկրներում

 

Լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ եվրոպացի բողոքարարներ, որոնց թիվը հազարավորների էր հասնում հինգ երկրներում բողոքի երթեր կազմակերպելով ցեղապաշտության ու կրոնական խտրականության դեմ կարգախոսներ վանկարկեցին: Նրանք միևնույն ժամանակ իրենց աջակցությունը հայտնեցին ապաստանյալների ու միգրանտների իրավունքների հանդեպ: Բողոքարարներն իրենց կարգախոսներում Եվրոպայում ցեղապաշտական գաղափարների տարածման կապակցությամբ խիստ մտահոգություն հայտնեցին: Բողոքի երթերը Ցեղապաշտության դեմ ՄԱԿ-ի եվրոպական ակտի շաբաթվա ամենամյա միջոցառումների հետ միաժամանակ կազմակերպվեցին Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Շոտլանդիայում ու Հունաստանում:

Լոնդոնում ցուցարարները ցեղապաշտության ու անարդարության հանդեպ իրենց նողկանքը հայտնելու համար շղթաներ էին կախել իրենց վզներից: Բողոքարարները կրում էին պաստառներ, որոնք կրում էին հետաքրքիր կարգախոսները, օրինակ. «Լվացքի մեքենան միակ վայրն է, որտեղ պիտի գույները բաժանել իրարից»: Ֆրանսիայում էլ չնայած տեղացող ձյան հազարավոր բողոքարարներ ոստիկանության բրտարարքների դեմ ի նշան բողոքի ու նաև այդ երկրի միգրանտներին ու օտարահպատակներին իրենց աջակցությունը հայտնելու համար քայլարշավ կազմակերպեցին:

Բողոքները սրանով չսահմանափակվեցին և Եվրոպայի մյուս անկյունում՝ Աթենքում էլ ԵՄ-ի ու Թուրքայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից երկու տարի անց հարյուրավոր հույներ ցեղապաշտության և միգրանտների դեմ ԵՄ-ի վարած քաղաքականության դեմ ի նշան բողոքի փողոց դուրս եկան: Բողոքարարները ազատություն ու բաց սահմաններ էին պահանջում ու կրում էին պատերազմից տուժած երկրներում հարձակումների զոհ դարձած երեխաների պատկերները:

Այս բողոքի ցույցերը մեկ անգամ ևս բացահայտում են Եվրոպայում ու արևմուտքում տիրող դառն իրականությունը, որպեսզի արդեն քանիերորդ անգամ ապացուցվի, նրանք ովքեր մարդու իրավունքների ու ազատության հավակնություն ունեն և ուրիշներին պախարակում են դրանք ոտնահարելու մեջ, իրենք որևէ աղերս չունեն դրանց հետ և մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողներն հենց այդ արևմտյան այդ երկրների ղեկավարներն են:

 

Ալիք

Ասադն այցելել է Արևելյան Ղուտա և զրուցել զինծառայողների հետ

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Դամասկոսի ծայրամասում գտնվող Արևելյան Ղուտա շրջան և եղել առաջնագծում:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով սիրիական պետական աղբյուրը, արաբական պետության ղեկավարը հանդիպել է սիրիական բանակի զինվորականների հետ:

Այսօրվա դրությամբ սիրիական բանակին հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել Արևելյան Ղուտայի տարածքի 70 տոկոսը:

Փետրվարի 27-ից ի վեր Դամասկոսի արվարձանում մարդասիրական դադարներ են գործում, որի ժամանակ հատուկ միջանցքով խաղաղ բնակիչները հեռանում են ռազմական գործողությունների կենտրոնում հայտնված շրջանից:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, առավոտից սկսած ավելի քան 25 000 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայում բացված մարդասիրական միջանցքով:

 

Սպուտնիկ Արմենիա

Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են ուսումնասիրում` առանց վիրահատության

 

Հայ գիտնականերին հաջողվել է քաղցկեղի դեմ պայքարի յուրօրինակ միջոց գտնել։ Ընդ որում` բուժման ընթացքում օրգանիզմի առողջ բջիջները չեն վնասվում։

Այս մեթոդը դեռ տարածված չէ աշխարհում, բայց արդեն ուսումնասիրվում է։ Գլխավոր սկզբունքն այս է` բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ այրել հիվանդ բջիջներն ու միաժամանակ չդիպչել առողջներին։ Այս մասին պատմում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Մանուկյանը։

Քաղցկեղային ուռուցքը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, գոյատևման ջերմաստիճանային սահման ունի։ +43-ից բարձր ջերմաստիճանի տակ դրանք սկսում են մահանալ։ Ինչպե՞ս կարելի է ջերմաստիճանային օջախ ստեղծել հենց այնտեղ, որտեղ հարկավոր է ու միաժամանակ չտաքացնել մարմնի մյուս հատվածները։

Երկաթի կամ դրա ձուլվածքների մասնիկներով դեղամիջոցը ներերակային է։ Ուռուցքի հատվածին մագնիս են դնում։ Երբ մասնիկները ուռուցքի մեջ են հայտնվում, էլեկտրամագնիսային դաշտ է ստեղծվում։

Երկաթի մասնիկները սկսում են խելահեղ «պարել», ջերմաստիճանը բարձրանում է, ուռուցքը մահանում է։ Միաժամանակ օրգանիզմը չի վնասվում, քանի որ մագնիսային դաշտը դրա վրա չի ազդում։

Մանուկյանն ու նրա գործընկերները մի քանի տարի շարունակ ուսումնասիրել են երկաթի տարբեր միացությունները։ Այս տարի դրանք արդեն ուսումնասիրում են ուռուցքային հյուսվածքների վրա: