ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87210-ԱՄՆ_ը_խոստովանել_է_որ_Իրանը_հավատարիմ_է_ՀԳՀԾ_ին
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և միջուկային բանակցությունների մի պատասխանատու խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային համաձայնությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 13:50 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և միջուկային բանակցությունների մի պատասխանատու խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային համաձայնությանը:

ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական ծրագրավորման բաժնի վարիչ Բրայան Հուկն ասել է  .«Իրանը տեխնիկական առումով հավատարիմ է  մնացել 2015 թվականին կայացած միջուկային համաձայնությանը»: Այդ հայտարարությունները կատարվել են այն ժամանակ, երբ Հուկը Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ քննարկեց ՀԳՀԾ-ի ապագայի հարցը: 

Հուկի հայտարարությունը կարևոր է երկու առումներով: Առաջինը՝ դա տեղի ունեցավ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանկարծակի պաշտոնանկությունից հետո: ՀԳՀԾ-ին դեմ հոսանքը խոսեց միջուկային համաձայնությունից դուրս գալու Դոնալդ Թրամփի ցանկությունն իրականացնելու նպատակով այդ նախարարության ուղղվածությունը փոխվելու մասին: Այնուամենայնիվ ամերիկացի այդ պետայրի խոստովանությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ դիվանագիտական մարմիններն այլևս անկարող են հերքել Իրանի հավատարմության փաստը: Մի հարց, որին ընդդիմանում է Թրամփի և պետքարտուղարի պաշտոնում ներկայացված թեկնածու Մայք Պոմպեոյի ղեկավարած  հոսանքը :

Մյուս կարևոր հանգամանքն ամերիկացի այդ պաշտոնյայի հայտարարության ժամանակն է: Ընդամենը մի քանի շաբաթ է մնացել Թրամփի կողմից ներկայացված վերջնագրի ավարտին: Ժամկետ, երբ Եվրոպան պետք է հայտնի իր կարծիքը՝ համաձայնությունում մնալու կամ այն վերանայելու համար:  Անցած հունվարին ԱՄՆ նախագահը 120 օր և մինչև մայիսի 12-ը, եվրոպացիներին ժամանակ է տվել՝ Վաշինգտոնի պահանջներին դրական պատասխանելու համար: Հակառակ դեպքում, Թրամփը սպառնացել է, որ դուրս է գալու ՀԳՀԾ-ից: ՀԳՀԾ-ում մնալու համար Թրամփի երեք նախապայմաններն են՝ միջուկային համաձայնության չեղարկման ժամկետի վերացումը, Իրանի ռազմական ու բոլոր այլ օբյեկտների նկատմամբ միջազգային հսկողության սահմանումը և ԻԻՀ հրթիռային ծրագրերի ու միջուկային հարցի կապակցումը: Մինչդեռ ՀԳՀԾ-ի տեքստում միջուկային ծրագրերի խաղաղասիրական բնույթին Իրանի մշտական հավատարմությունը և Իրանի բոլոր օբյեկտներին ավելի ճշգրիտ ստուգումների նպատակով լրացուցիչ արձանագրությունների իրականացումը տեղի է ունենում օրինական կարգով:  

Մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև  ԱՄՆ կառավարության մի շարք ներկայացուցիչներ  խոստովանել են, որ Իրանի հրթիռային ծրագիրը միջուկային բանակցություններում ընդգրկվում չէր: Ուստի հնարավոր չէ հիշյալ երկու հարցերը կապակցել:

Ամեն դեպքում, ներկա պայմաններում, երբ մոտենում է Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու կամ դադարեցնելու հայտարարության ժամկետը, որը հանգեցնելու է միջուկային համաձայնության տապալմանը, ԱՄՆ-ի այդ պատասխանատուի խոստովանությունը վկայում է Իրանի կողմից հանձնառությունները հարգելու մասին: Այդ հայտարարությունն ըստ երևույթին չեզոքացնելու է ՀԳՀԾ-ն պահպանելու միջազգային հանրության պահանջին դեմ գնալու համար Թրամփի պատրվակը, թեև ԱՄՆ գործող նախագահն ապացուցել է, որ անկանխատեսելի է և ամեն պահի կարող է միջազգային հանրության համար նոր ճգնաժամ հարուցել: