ԱՄՆ-ի քայլերը՝ Սիրիայում արաբական իշխանությունների ուղղակի ռազմական միջամտության համար
Հակազդելով Սիրիայի հյուսիսում ամերիկյան կոալիցիան արաբական ուժերով փոխարինելու Թրամփի պահանջին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և լրատվական ոլորտի խորհրդական Բեսինե Շաաբանը շեշտել է.«Շատ զարմանալի է, որ օկուպանտ երկիրը իր մյուս դաշնակիցներին կոչ է արել ուղղի օկուպացնել մի երկիր»:
Բեսիե Շաաբանն ասել է.«Միջազգային մակարդակում սա աննախադեպ խնդիր է»: Վերջերս Wall street Journal օրաթերթը հայտարարել էր, որ Թրամփը ձգտում է Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի համար արաբական փոխարինող ուժեր ձևավորել: Այս օրաթերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մի խուբ արաբ պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի պաշտոնատարներին կոչ է արել մաս կազմել այդ կոալիցիային, միլարդավոր դոլարների ներդրում անել ու զինված ուժերը գործուղել Սիրիա:
Թրամփի նախագիծը արաբական երկրներում արժանացել է մի շարք հակազդեցությունների: Իրաքի ազգային անվտանգության հարցով խորհրդական Ֆալեհ Ալ-Ֆիազը շեշտել է.«Իրաքը պաշտոնապես դեմ է զինված ուժեր առաքել գործուղել Սիրիա»: Սակայն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հայտնել է այդ երկրի պատրաստակամության մասին:
Սիրիայի զարգացումները ցույց են տալիս, որ Թրամփը պատրաստ չէ գումար ստանալու դիմաց պաշտպանել իր դաշնակիցներին: Հետևաբար Վաշինգտոնի պաշտոնյաները ձգտում են նվազեցնել Սիրիայում ԱՄՆ ուժերի քանակն ու նրանց փոխարինել արաբական կոալիցիայի ուժերով, որպեսզի արաբական բանակը պաշտպանելու համար ԱՄՆ-ն գումար ստանա այդ երկրներից:
Արբական նավթաշատ երկրներին թալանելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը ամեն օր մի նախագիծ է մշակում ու գործադրման հանձնում: Սիրիայի վրա Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործակցությամբ իրականացրած հարձակման ընթացքում Թրամփն ասել էր, որ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակից պետությունները պետք է վճարեն Սիրիայում այսպես կոչված կայունության պահպանման համար կատարվող մեծ ծախսերը:
Վերլուծաբանների մեծամասնությունը համոզված է, որ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի կողմից մշակված նոր նախագիծը ցույց է տալից Սիրիայի հարցում ԱՄՆ-ն մոլորված վիճակում է և դա ավելի կբարդացնի սիրիայի իրավիճակը: Ամեն դեպքում մի այդպիսի ուժ Սիրիա գործուղելը համարվում է ոտնձգություն անկախ ու ինքնշխան երկրի դեմ, հատկապես, որ այդ քայլը կատարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բացակայությամբ:
Սիրիայում ուղղակի միջամտություններ կատարելու հարցում Սաուդյան Արաբիայի տեղաշարժերը այն դեպքում են կատարվում, երբ կուլիսերում, սաուդցիներն արևմտյան երկրների ընկերակցությամբ, սադրիչ քայլեր են ձեռնարկում Բաշար Ասադի օրինական կառավարության դեմ: Սակայն Սիրյիա ժողովուրդն ու Ասադի ժողովրդական կառավարությունը միասնությամբ և տարածաշրջանում դիմադրության ուժերի աջակցությամբ կանգնելով սադրիչ քայլերի դեմ, ձախողման են մատնել Սիրիային տիրանալու հարցում Արևմուտքի մշակած ծրագրերը: Այսպիսի պայմաններում, արևմտյան իշխանները ձախողված տեսնելով Սիրիայում իրենց նախագծերը, փորձում են ուղղակի միջամտություն կատարել Սիրիայի ներքին հարցերում, որպեսզի կանխեն իրենց գործակալների ամբողջական պարտությունը: Սաուդյան Արաբիան, որ Եմենում էլ ձախողված է տեսնում իր քաղաքականություններն ու ռազմական նպատակները, ձգտում է տարբեր միջոցներով իր կրած պարտություններից շեղել հանրության ուշադրությունը, հետևաբար Միացյալ Նահանգների հետ միասին տարածաշրջանում նոր արկածներ է որոնում: