Հարավային Կորեան ողջունում է միջուկային գործունեության սառեցման վերաբերյալ Հյուսիսային Կորեայի որոշումը
(last modified Sat, 21 Apr 2018 14:37:32 GMT )
Ապրիլ 21, 2018 19:07 Asia/Tehran
  • Հարավային Կորեան ողջունում է միջուկային գործունեության սառեցման վերաբերյալ Հյուսիսային Կորեայի որոշումը

Հարավային Կորեան ողջունում է միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկման դադարեցման մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդի որոշումը:

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը շաբաթ օրը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Միջուկային փորձարկումների և բալիստիկ հրթիռների փորձարկումների դադարեցման հարցով Հյուսիսայի Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընդունած որոշումը ցույց է տաիս, որ զգալի առաջընթաց կա Կորեական թերակղզու խնդրի կարգավերման և այդ տարածքը միջուկային զենքից մաքրման հարցում, ինչին աշխարհը սպասում էր»: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այդ երկիրը սառեցնում է միջուկային ու հրթիռային փորձարկումները և փակելու է Հյուսիսային Կորեայի հյուսիսային շրջանում գտնվող միջուկայն փորձարկման մի կենտրոն: Հրավային Կորեայի կառավարության համոզմամբ չափազանց դրական միջավայր է առաջանալու ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների բանակցություննրի անցկացման համար: Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը այն դեպքում է սառեցրել միջուկային փորձարկումները, երբ համոզված է, որ կատարելագործել է այդ գործընթացը և փորձարկումները շարունակելու կարքի չունի: Այլ խոսքով Կիմ Չեն Ընը այն կարծիքին է, որ Հյուսիսային Կորեան միջուկային ու հրթիռային տեխնոլոգիայի ոլորտում հասել է կատարյալ մակարդակի և այժմ «լիքը ձեռքով» է բանակցության նստելու Հարավային Կորեայի ու ԱՄՆ նախագահների հետ: Իհարկե միջուկային փորձարկումների սառեցումը ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կարևոր պահանջներից էր և Հյուսիսային Կորեայի առաջնորդը այդ որոշմամբ փաստորեն կատարել է Վաշինգտոնի ու Սեուլի պահանջներից մեկը:

Չինաստանի քաղաքական վերլուծաբան Ժո Գինդոն ասել է․«Մենք Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի ընդլայնման ականատեսն ենք: Քանի որ այս երկիրը իր գոյությունը կախված է տեսնում իր միջուկային ու հրթիռային ծրագրերից»:

Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը այն դեպքում է հայտնում միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցման մասին, երբ առաջիկա ուրբաթ օրը նախատեսված է սահմանային գյուղում հանդիպում ունենալ Հրավային Կորեային նախագահ Մուն Չժե Ինի հետ և շրջանառվող հաղորդումների համաձայն՝ մայիս ամսին կամ հունիսի սկզբին հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Երկու հանդիպումներն էլ կարևոր և մեծ փոփոխություն է համարվում Կորեական թերակղզում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում: Պայմանով, որ Հյուսիսային Կորեայի քայլերին իպատասխան ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան դադարեցնեն համատեղ զորավարժությունները:

Ամերիկացի տեսաբան, մտավորական ու քաղաքական վերլուծաբան Նոամ Չամսկին ասել է.«Կորեական թերակղզու ճգնաժամը հնարավոր է կարգավորել, որովհետև Չինաստանն ու Հյուսիսային Կորեան համաձայն են այն կարգավորել՝ Հյուսիսային Կորեայի սահմաններում ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծիչներով թշնամական մանևրների կրճատման պայմանով»:

Ամեն դեպքում Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորումը գտնվում է այնպիսի պայմաններում, որ խնդրի լուծման համար հակամարտող կողմերի միջև առավել անհրաժեշտ է փոխվստահության միջավայր ստեղծել և տարածաշրջանի բանկիչները ակնկալում են վերանայելով իրենց ռազմական ծրագրերը ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան վստահություն ներշնչող պատասխան տան Հյուսիսային Կորեայի կողմից այդ երկրում միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցման քայլին: