Մայիս 01, 2018 19:03 Asia/Tehran
  • Պուտինը և Մոգերինին անտեսում են Նեթանյահուի հայտարարությունները

Կրեմլը տեղեկացրել է երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Կրեմլը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Զրույցը տեղի է ունեցել Իրանի դեմ ուղղված Նեթանյահուի հայտարարությունից հետո:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն երկուշաբթի գիշեր, հակազդելով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քարոզչական շոուին, ընդգծել է. «ԻԻՀ-ն հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետը երկուշաբթի գիշեր ԻԻՀ-ի դեմ քարոզչական նոր շոու կազմակերպելով տեսախցիկների դիմաց ցուցադրեց մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր և հայտարարեց, որ Իրանն ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի:

Նեթանյահուի հայտարարությունը կրկնությունն է այն հայտարարությունների, որոնք ամերիկացիներն ավելի վաղ ներկայացրել էին անցյալում՝ Իրանի միջուկային գործունեության անվան ներքո։ Բոլորը ականատես եղան, որ միջուկային համաձայնությունը փակեց այդ կապակցությամբ բացված գործը:

Այս առումով կարևոր խնդիրն է այն, որ այս պահին Նեթանյահուն նոր պնդում է արել Իրանի միջուկային ծրագրի դեմ:

Այս քայլը, կարծես, ձգտում է Իրանի ճնշման ուժեղացմանը, հաշվի առնելով մայիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի  մասին սահմանված վերջնաժամկետը ընդունելու որոշումը:

5 + 1 խմբի անդամ եվրոպական երկրների առաջնորդներ՝ Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնի և  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապարդյուն էր և այժմ Իրանի կողմից գաղտնի ռազմական միջուկային ծրագրի առկայության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելով նրանք փորձում են խթանել  Իրանի դեմ ուղղված Դոնալդ Թրամփի ջանքերը: 

Ռուս քաղաքագետ Վյաչիսլավ Մատազովի խոսքերով՝ Նեթանյահուի նպատակն  է համոզել Թրամփին:

Իսրայելը միշտ եղել է ՀԳՀԾ-ի ամենամեծ քննադատներից մեկը և դեմ է Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնության։ Այդ ռեժիմը ցանկանում է մեծացնել Իրանի վրա ճնշումը: ՀԳՀԾ-ի հաստատումը արժանացավ Իսրայելի դժգոհությանը և այդ ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները կոշտ դիրքորոշում են որդեգրել այդ համաձայնության դեմ:

Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ը կայացել է 2016 թվականի հունվարի 16-ին և, չնայած ԱՄՆ-ի խախտումներին, շարունակում է գոյատևել:

 Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես Նեթանյահուն, նոր հույս ունեն, որ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բացասական դիրքորոշումը կօգնի չեղարկել միջուկային համաձայնությունը:

Նեթանյահուի նոր պնդումները Իրանի գաղտնի միջուկային ծրագրերի առկայության մասին Սիոնիստական ռեժիմի տեսանկյունից կարող են արդյունավետ լինել ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի քարոզչության դաշտում:

Այնուամենայնիվ, Պուտինի և  Մոգերինիի դիրքորոշումը Նեթանյահուի պնդումների վերաբերյալ ցույց է տալիս, որ իրենք լավատեղյակ են նրա նպատակների  մասին և որ նրանք համաձայն չեն  այդ պահանջներին:

Պիտակ