Բրիտանիայի հակասական դիրքորոշումը ՝ ՀԳՀԾ-ի հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90724-Բրիտանիայի_հակասական_դիրքորոշումը_ՀԳՀԾ_ի_հարցում
Իրանի հետ միջուկային համաձայնության մասին ԱՄՆ նախագահի կողմից որոշումներ կայացնելու ժամկետը մոտենալով, գնալով ծավալվում են միջազգային ջանքերը՝ ԱՄՆ նախագահին խրախուսելու կատարել իր միջազգային հանձնառությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 08:17 Asia/Tehran
  • Բրիտանիայի հակասական դիրքորոշումը ՝ ՀԳՀԾ-ի հարցում

Իրանի հետ միջուկային համաձայնության մասին ԱՄՆ նախագահի կողմից որոշումներ կայացնելու ժամկետը մոտենալով, գնալով ծավալվում են միջազգային ջանքերը՝ ԱՄՆ նախագահին խրախուսելու կատարել իր միջազգային հանձնառությունները:

Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի Վաշինգտոն կատարած այցից հետո, ԱՄՆ է մեկնում Բրիտանիայի ԱԳ նախարարը, որպեսզի Դոնալդ Թրամփին խրախուսի մնալ միջուկային համաձայնությունում: ԱՄՆ նախագահը 120 օրվա կտրվածքով թարմացնում է Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման ժամկետը:  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ը խոստացել է զերծ մնալ նոր պատժամիջոցներ սահմանելուց: Այնուամենայնիվ, Թրամփը սպառնացել է, որ մայիսին չի թարմացնելու Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման ժամկետը, եթե եվրոպացիները չընդունեն ԱՄՆ-ի պայմանները: Թրամփի պայմաններն են ՝ Իրանի միջուկային գործունեության դադարեցումը, ստուգումների ծավալումը և ՀԳՀԾ-ի ժամանակացույցի փոխելը: Պայմաններ, որոնք ամբողջությամբ հակասում են միջուկային բանակցությունների ընթացքում ԱՄՆ կառավարության ձեռք բերված համաձայնություններին: 
Հաշվի առնելով այդ դիրքորոշումը՝ Բրիտանին, որպես միջուկային բանակցությունների մասնակից եվրոպական երեք երկրներից մեկը, ջանքեր է գործադրում Թրամփին միջուկային համաձայնությունում մնալը խրախուսելու համար: Բրիտանիան մի կողմից ինչպես աշխարհում շատ երկրներ կարևորում է համաձայնությունում ԱՄՆ-ի մնալը, իսկ մյուս կողմից, Թրամփի հավանությանն արժանանալու համար , անհրաժեշտ է համարում Իրանի տարածաշրջանային ու հրթիռային գործունեության և ՀԳՀԾ-ի վերաբերյալ լրացուցիչ բանակցությունների անցկացումը:

Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը, նաև Բրիտանիայի կողմից իրարամերժ պատգամներն ԱՄՆ նախագահին խրախուսում են խափանել միջուկային համաձայնությունը: Մինչդեռ ՀԳՀԾ-ն ՝ որպես անթերի ու պարզ փաստաթուղթ, հստակեցրել է Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների հանձնառությունները: Փաստաթղթում նախատեսված գործընթացի համաձայն, սեզոնային 11 զեկույցներում ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի հանձնառությունների լիարժեք կատարումը: Իսկ ամերիկյան կողմը խախտել է իր հանձնառություններն՝ սպառնալսվ Իրանի հետ համագործակցել ցանկացող երկրներին ու մասնավոր ընկերություններին: 

Բրիտանիայի կառավարության խոսնակ Էդվին Սամուելն ասել է.«Լոնդոնի համոզմամբ, ՀԳՀԾ-ի տապալումը չի բխում միջազգային համաձայնության կողմերի ՝ այդ թվում ԱՄՆ-ի շահերից»:

Այս գործընթացի շարունակումը ոչ միայն տապալելու է Իրանի հետ կայացրած միջուկային համաձայնությունն, այլև բացասաբար է ազդելու վերատլանտյան հարաբերությունների վրա: ԱՄՆ պատժամիջոցները վերականգնվելու դեպքում, եվրոպական ընկերությունները ծանր վնասներ են կրելու: Ուստի այդ համագործակցության շարունակումը խոչընդոտելով, ամերիկացիները փաստորեն վնասում են եվրոպացիների աշխատատեղերին ու ներդրումային ծրագրերին: Այդ իսկ պատճառով, վերջին շաբաթներին եվրոպական երկրների ղեկավարներն ինտենսիվորեն շարունակում են ջանքեր տանել՝ ԱՄՆ-ին համաձայնությունում պահելու համար: Ամփոփելով ասենք, որ համաշխարհային հարցերին ԱՄՆ-ի շահադիտական մոտեցումը և ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի ինքնաառանցք գործելակերպը վնասելու է բոլորի ՝ այդ թվում Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների շահերը: