Շատ երկրներ բոյկոտել են Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման արարողությունը
Ղոդսում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը հրավիրված օտարերկրյա պաշտոնյաների կեսից ավելին հրաժարվել են ընդունել այդ հրավերը:
Այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր է մնացել ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու արարողությանը, հրավիրված 86 դիվանագետներից ընդամենը 30-ն են արձագանքել հրավերին:
Սիոնիստական «Հաարեց» թերթի հաղորդմամբ՝ առ այսօր Ավստրալիան, Գերմանիան, Իռլանդիան, Մալթան, Մեքսիկան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Շվեդիան և Եգիպտոսը ևս հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ միջոցառմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած տարածաշրջանային և միջազգային ընդդիմությանը, Ղոդսն հայտարարեց որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաքը: ԱՄՆ կառավարությունը որոշել է նաև մայիսի 14-ին այդ երկրի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Ղոդս:
Այս քայլը հանգեցրել է պաղեստինյան բողոքների և միջազգային արձագանքներին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր դավադրությունների դեմ:
Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունելով բանաձև հայտարարեց,որ ՄԱԿ-ը Ղոդսը չի ճանաչելու որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք:
Պաղեստինցիները ևս դատապարտել են ԱՄՆ-ի քայլերը և կոչ են արել բոյկոտել են Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման արարողությունը:
Ալ Ղուդս ալ-Արաբի թերթը գրել է, որ պաղեստինցի պաշտոնյաները կոչ է արել այլ երկրների ներկայացուցիչներին, դիվանագիտական դեսպաններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բոյկոտել Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման արարողությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսը որպես Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելով և այդ երկրի դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին ընդունած որոշումով ցույց տվեց, որ պաղեստինցիների եւ մուսուլմանների թշնամին է:
Պաղեստինցիներին ստիպելով վերադառնալ հաշտեցման բանակցությունների սեղանի շուրջ և ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալությանը՝ UNRWA-ին տրամադրվելիք օգնությունների կրճատումը, ԱՄՆ-ի կողմից պաղեստինցիների դեմ ընդունած թշնամական քաղաքականության մի կասն է կազմում:
Ամերիկացիների կողմից այս թշնամական գործողությունների հիմնական նպատակը պաղեստինյան հարցը դադարեցնելու 7 այն համաշխարհային հանրության կողմից մոռացության հանձնելու նպատակով է արվում, որպեսզի Սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը ուղեկցելով հնարավոր լինի շարունակել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում:
Նկատի ունենալով Պաղեստինի վերջին զարգացումները, կարելի է պատկերացնել, որ Թրամփի տհաճ վարքագծի և Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին ցուցաբերվող համընդհանուր աջակցության հիման վրա պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները լայն տարածում են ստացել:
Չնայած Թրամփի գործողությունները ավելացրել են պաղեստինյան ժողովրդի դժգոհությունը, սակայն Վաշինգտոնի դավադրական մտադրությունները բացահայտվել են ամբողջ աշխարհի համար:
Հաշվի առնելով Ղոդսի հարցի զգայունությունը պաղեստինցիներին և, ընդհանրապես, իսլամական աշխարհի հասարակության համար, ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին աջակցելու ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը բացասական ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի դիվանագիտության համար:
Անկասկած, ամերիկացիների և սիոնիստների գործողությունները Դոդսի դեմ լուրջ հակազդեցության է արժանանալու ոչ միայն իսլամական աշխարհում, այլև ողջ աշխարհում:
Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման արարողությունը բոյկոտելը կարող է ԱՄՆ-ին առավել մեկուսացնել միջազգային ասպարեզում: