Իսլամաֆոբիան արևմուտքում (34)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բրիտանիայում իսլամատյացության ժամանակակից մեթոդներին և Գերմանիայում, Իտալիայում ու Նիդերլանդներում մզկիթների վրա հարձակումներին:
Եվրոպայում իսլամաֆոբիան և իսլամատյացությունը տարածվում են արդիական ձևերով: Բրիտանիայում իսլամատյացության ամենաարդիական ձևի մասին ասվում է, որ այդ երկրի Լոնդոն, Արևմտյան Միդլանդ և Յուրքշայեր քաղաքի բնակիչները նամակներ են ստացել, որտեղ նշված է.«Ապրիլի 3-ը հռչակվել է որպես մուսուլմաններին պատժելու օր»: Այդ նամակների մեջ գրված է.«Նրանք՝ մուսուլմանները, ձեզ վնասել են: Նրանք պատճառ են դարձել տանջվեն ձեր սիրելիները: Նրանք ձեզ ցավ են պատճառել: Ի՞նչ եք մտածում այդ մասին և ինչ եք ուզում անել»: Ապա նամակի հեղինակը կամ հեղինակները պարգևներ ու նվերներ են խոստացել նրանց, ովքեր այդ օրվա ընթացքում կհարձակվեն մուսուլմանների վրա և տարբեր տեսակի հարձակումների համար առանձին և հատուկ գնահատական է նախատեսվել: Մուսուլմաններին անարգալից խոսքեր ասելը 10 միավոր, թթվանյութով հարձակումը 50 միավոր, մզկիթի ռմբադրումը 1000 միավոր և միջուկային զենքով Մեքքայի վրա հարձակումը 2500 միավոր: Մուսուլմանները, տարբեր կրոնների ղեկավարները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները մտահոգություն են հայտնել առաքվող նամակների կապակցությամբ: Նշելով որ այդ նամակները ողջ Բրիտանիայում վախ ու սարսափ են առաջացրել: Բրիտանիայի իսլամական խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մեղդադ Վերսին ասել է.«Այս երևույթը ցույց է տալիս, որ մուսուլմանների նկատմամբ ատելությունը ավելացել է և աջակողմյան ծայրահեղական խմբերը ընդլայնել են իրենց գործունեությունը»: Երկրի պատասխանատուները պետք է հակազդեցություն ցույց տան իսլամաֆոբիայի տարածման նկատմամբ և կանխեն երևույթի առավել ընդլայնումը, ճիշտ այնպես ինչպես վարվում են հասարակության մյուս խմբերի դեմ ատելություն տարածվելիս: Բրիտանիայի եկեղեցում միջկրոնական հարաբերությունների հարցով պատասխանատու Էնդրու Սմիթը ցավ հայտնելով այս խնդրի առաջացման համար կոչ է արել ջանքեր գործադրել Բրիտանիայում այլատյացության դեմ պայքարի և բարեկամության ու խաղախության ամրապնդման համար :
Այդ նամակների առաքումը լայն արձագանք է գտել հատկապես Բրիտանիայի իսլամական շրջանակներում: «Tell Mama UK»-ը մուսուլմանների դեմ կիրառվող բռնությունների զոհերին աջակցող բարեգործական հաստատություն է, որ իր կայքում տեղադրել է այդ նամակների պատկերները և զգուշացրել է ատելության տարածման կապակցությամբ: Այդ խմբի պատասխանատուն, ով հետևում է հակաիսլամիստների գործունեությանը ասում է.«Այդ նամակների մասին տեղեկություններ է ձեռք բերել Բրեդֆորդ, Լեսթեր, Լոնդոն, Քարդիւֆ ու Շֆիլդ քաղաքներից»: Մուսուլմանների իրավունքների պաշտպան խմբի թուիթերյան էջում ասված է.«Մուսուլմաններին պատժելու օրը. ողջ Բրիտանիայում սպառնալի նամակներ ստանալու մասին զեկույցներ են լսվում: Մինչ այժմ տասնյակ պարագաներ են զեկուցվել: Եթե այդ բովանդակությամբ նամակ եք ստանում մեզ տեղյակ պահեք: Մենք ոստիկանության հետ միասին հետաքննություն ենք անցկանցում այս խափանարարական քարոզարշավի մասին»: Մուսուլմանների իրավունքների պաշտպան խմբի տնօրեն Իման Աթան ասում է, որ այդ նամակները վախ են առաջացրել մուսուլմանների մեջ: Տիկին Աթան ասում է.«Տանից դուրս խաղով զբաղված մեր երեխաներին վտանգ չի՞ սպառնում: Մենք նրանցից ուզում ենք պահպանել իրենց խաղաղությունը և նմանատիպ նամակ ստանալու դեպքում կապվել ոստիկանության հետ»: Բրիտանիայի պառլամենտում Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Նազ Շահն ասում է.«Բրեդֆորդ քաղաքում իմ պաշտպանյալներից շատերի համար այս «Ատելության նամականերից» ուղարկվել է: Այս նամակները մուսուլմանների մեջ վախ առաջացնելուն ողղված քայլեր են, բայց նրանք չեն հաջողելու»: Տիկին Շահը շեշտել է.«Մենք ուս-ուսի և կողք-կողքի կանգնած ենք և ոչ մի բան չի կարող մեր պառակտման պատճառ դառնալ: Սա Ատելության տարածում է և հաջողության չի հասնելու»: Այս քայլերը ցույց են տալիս, որ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների իսլամատյացները ձգտում են վախի ու անապահովության մթնոլորտ ստեղծել, որպեսզի մուսուլմանները մեկուսանան և հարկադրված լինեն լքել Բրիտանիան:
Եվրոպայում մուսուլմանների մեջ վախ առաջացնելու հին ձևերը, ինչպես իսլամական վայրերի հատկապես մզկիթների վրա հարձակումները դեռևս շարունակվում են: Վերջերս մզկիթների վրա իրականացված հարձակումների մասին Գերմանիայում լուրեր են տարածվել, որոնք պատմում են Բեռլինում երեք մզկիթների վրա աջակողմյան ծայրահեղականների իրականացրած հարձակումների մասին: Գերմանիայի ոստիկանությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Բեռլինում գտնվող մի մզկիթ կանխամտածված կերպով հրդեհվել է, սակայն բարեբախտաբար վնասվողներ չկան: Այդ հաղորդագրության մեջ ասված է.««Ռինքենդերֆ» շրջանում գտնվող այս մզկիթը հրդեհի մեջ այրվել է և այս դեպքի հեղինակները երեք ծայրահեղական պատանիներ են եղել»: Մի այլ հարձակման մեջ մի խումբ աջակողմյան ծայրահեղականներ մոլոտովյան կոկտեյլներ են նետել մզկիթի մեջ, ինչից էլ հրդեհվել է մզկիթը: Մզկիթի աղոթապետը կարողացել է շիջել հրդեհը, բայց պաշտամունքային այս վայրի շինությունը վնասվել է: Դատախազությունն ու ոստիկանությունը մի հաղորդագրությամբ հայտարարեցին, որ այս դեպքը ռասիզմի ու իսլամատյացության հետևանք են համարում և քանի որ հարձակման ժամանակ աղոթապետն էլ ներկա է եղել, դեպքը հետաքննվում է որպես սպանության դեպք: Երրորդ դեպքը տեղի է ունեցել Վուրթեմբերգ նահանգի Լոֆեն քաղաքում: Բադեն քաղաքի տեղական իսլմական միություններից մեկի գլխավոր քարտուղար Բեքր Ալ-Թաշն ասել է.«Այս հարձակման ընթացքում մզկիթին վնասներ է հասցվել: Բեքր Ալ-Թաշը Բադեն նահանգի անվտանգության պատասխանատուներին կոչ է արել, քայլեր ձեռնարկել գրոհողների ինքնությունը բացահայտելու համար: Միևնույն ժամանակ Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մեղավորներին բացահայտելու համար հետաքննություններ է անցկացնում և սովորաբար այդ կարգի հարձակումների շուրջ անցկացվող հետաքննությունները ապարդյուն են անցնում ու եթե նույնիսկ հեղինակները բացահայտվում են, համապատասխան պատժի չեն արժանանում ու այդպես էլ այդ քայլերը կրկնվում են: Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն 2017թ. այդ երկրում մուսուլմանների ու իսլամական վայրերի վրա հարձակման 1000 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով ավելի քան 30 մարդ վիրավորվել է.« Մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մազիկն ասել է.«Մուսուլմանների ու իսլամական հաստատությունների վրա հարձակումների քանակը շատ ավելին է, քանի որ մեծ թվով պաշտոնատարներ ոչ մի հսկողություն չունեն հակաիսլամական հարձակումների վրա և հաճախ դեպքերի զոհերը այս մասին չեն զեկուցում ոստիկանությանը:
Իտալիայում ու Նիդերլանդներում նույնպես հակաիսլամական քայլերի մասին զեկուցումներ են եղել: Իտալիայի Պատովա քաղաքի մզկիթը հրդեհվել է իսլամատյացների կողմից ու վնասվել է մզկիթի մուտքը: Իտալիայում գոյություն ունի ընդամենը 8 մզկիթ: Նույնպես գոյություն ունեն 800 իսլամական մշակութային կենտրոններ ու աղոթավայրեր, որոնց մի մասը գտնվում են ավտոկանգառներում, նկուղներում ու պահեստներում և շահագործվում են որպես աղոթարան, ուսուցողական ժողովների վայր: Հակաիսլամական մյուս դեպքը տեղի է ունեցել Նիդերլանդներում: Հակամիգրացիոն ու հակաիսլամական Փեգիդա շարժման գործակալները բողոքել են Նիդերլանդների Էնսխեդե քաղաքում մզկիթի կառուցման դեմ: Վիրտուալ միջավայրում այդ շարժման հետ կապվածները տարածել են այնպիսի պատկերներ, որոնք ցույց են տալիս մի մզկիթի կառուցման վայրում 23 խաչ է տեղադրված: Փեգիդա շարժումը սոցիալական կայքերում մի հաղորդագրություն է տարածել որում ասված է.«Իսլամը հավասար է ատելության ու ահաբեկչության հետ: Այդ պատճառով էլ մենք հակազդել ենք Էնսխեդեում ատելության տան կառուցման դեմ: Այդ խնդրին դիմակայելու համար կանենք ամեն ինչ»: Փեգիդա շարժման ամբողջական անունն է «Հայրենապաշտ եվրոպացիները ընդդեմ Արևմուտքի իսլամականացման», որ 2014թ. հոկտեմբեր ամսին հիմնադրվել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում: Այս իսլամատյաց շարժման նպատակն է էմիգրանտներին թույլ չտալ մտնել արևմուտք և կանխել եվրոպական երկրներում մուսուլմանների թվի աճը: