Սպիտակ Տունը նահանջել է Թրամփի հակաիրանական դիրքորոշումից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թարմփը ուժգնացրել է իր հակաիրանական քայլերն ու դիրքորոշումը: 2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալով և սպառնալով, որ խստացնելու է Իրանի դեմ շրջափակումները, Թրամփն Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսեց, ինչը առթել է միջազգային հանրության բողոքը:
Այդ քայլերից Թրամփի նպատակն է հայտարարվել՝ Թեհրանին պարտադրել հետևել միջուկային ծրագիրը կատարելապես դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջներին, վերջ դնել Իրանի տարածաշրջանային քայլերին ու քաղաքականությանը և սահմանափակել Իրանի հրթիռային կարողությունը: Իրանը ևս հզոր դիրքից է հակադարձել ԱՄՆ-ին: Կիրակի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թրամփը թող խաղ չսկսի հզոր Իրանի հետ, որովհետև զղջալու է»:
Թրամփն իր թուիթերյան էջում Իրանին կոչ է արել երբեք նորից չսպառանալ ԱՄՆ-ին: Թրամփի այս հայտարարությանը ծաղրանքով են վերաբերվել վիրտուալ միջավայրում և անգամ ամերիկացի դեմոկրատականները:
Երկուշաբթի օրը, Սպիտակ Տան խոսնակ՝ Սարա Սանդերսն ասել էլ է, որ Թրամփը մտադիր չէ երկու երկրի միջև սրել լարվածությունը: Թրամփը նաև չի ցանկանում Հելսինկիում Պուտինի հետ իր վիճահարույց հանդիպման մասին զրույցի թեման շեղել:
Այս հակազդեցությունը վկայում է այն մասին, որ Թրամփը, որ իր սովորության համաձայն սպառնացել է Թեհրանին, այս անգամ Իրանի նման դժվար արգելքի է հանդիպել, որը շուրջ 40 տարի է, ինչ չի նահանջում նրանց սպառնալիքների դիմաց:
Թուիթերում Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Մենք չենք սարսափում ԱՄՆ-ի ընդունած նոր դիրքորոշումից: Մի քանի ամիս առաջ, աշխարհն ավելի մեծ սպառնալիքների ականատես եղավ և իրանցիները ևս 40 տարի է, ինչ նման սպառնալիքներ են լսում»:
Թրամփը և իր անվտանգության թիմն ամերիկացիների համար ցանկալի համաձայնության կնքման նպատակով Իրանին բանակցության սեղանի շուրջ բերելու նպատակով, փորձում են խստացնել Թեհրանի դեմ տնտեսական շրջափակումները և ժողովրդի շրջանում դժգոհություն տարածել: Չնայած Վաշինգտոնը փորձում է աննախադեպ շրջափակումներ կիրառել Իրանի դեմ, սակայն ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները չեն ընկերակցում նրան և Վաշինգտոնը միայնակ է այդ հարցում:
Այդ իսկ պատճառով, Սպիտակ Տունն ավելացրել է եվրոպացի գործընկերների հետ բանակցությունը: Սպիտակ Տան խոսնակ Սարա Սանդերսն ասել է, որ ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցների հետ շարունակում է Իրանի հարցով բանակցությունը: Չնայած ԱՄՆ-ը խիստ ճնշումներ է սահմանել Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցություն ծավալող կողմերի համար, սակայն մինչ օրս մեծ հաջողություն չի ունեցել Իրանի տնտեսությունը բոյկոտելու հարցում: Այնպես որ Իրանի հետ առևտուր անող կողմերի մեծ մասը ցանկանում են ԱՄՆ-ի կողմից թույլտվություն ստանան Իրանից նավթի գնումը շարունակելու համար: