S-300 ՀՕՊ համակարգի մատակարարումը Սիրիային՝ Ռազմական հավասարությունների փոփոխություն
Սիրիայում ռուսական ԻԼ-20 հետախուզական ինքնաթիռի խոցման հարցում Մոսկվան հիմնականում Իսրայելին է մեղադրում: Այս խնդիրը աննախադեպ հետևանքներ է ունեցել ու բազում շերտեր են առաջացել դրա շուրջ: Ռուս ռազմական ավագ պաշտոնյաների խոսքերով, քանի որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները Լաթաքիայի ռազմական ենթակառույցների վրա հարձակվելու համար ռուսական ինքնաթիռները օգտագործել են որպես ծածկույթ, իրենք են այդ դեպքի հիմանական մեղավորները:
Կրեմլն ասել է, որ Իսրայելի օդային հարվածները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը:
Չնայած որ Իսրայելի պաշտոնյաները մերժում են այս հարցում Թել Ավիվի դերակատարությունը, այդուհանդերձ Մոսկվան միջոցներ է ձեռնարկել Սիոնիստական ռեժիմին պատժելու և Սիրիայի հարցով ռազմական ու անվտանգության ոլորտի հարաբերությունները վերատեսության ենթարկելու համար:
Անցած շաբաթ, հակազդելով Միջերկրական ծովում ՌԴ-ի ռզմական ինքնաթիռի խոցմանը, այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի դիմաց Դամասկոսին ավելի հզորացնելու համար, նրան զինելու է S-300 հրթիռային և էլեկտրոնային պատերազմի համակարգերով: Այդ ուղղությամբ ՌԴ ԱԳ նախարար ՍԵրգեյ Լավրովը շաբաթ օրը Նյու Յուրքում կայացած մամլո ասուլիսում ասել է.«ՌԴ-ն սկսել է S-300 ՀՕՊ համակարգի մատակարարումը Սիրիային»:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալլեմը շեշտել է.«S-300 ՀՕՊ համակարգը Իսրայելի առջև կփակի Սիրիայի օդային սահմանները: Միևնույն ժամանակ Սիրիան ցանկանում է ՌԴ-ից ստանալ գերարդիական S-400 ՀՕՊ համակարգ»:
Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է.«Սիրիային S-300 ՀՕՊ համակարգի հավանական մատակարարման հարցում կարևոր խնդիրն այն է, որ այս զենքը չպետք է կիրառվի Իսրայելի դեմ: Եթե նրանք մեր դեմ օգտագործեն այս համակարգը, մենք նույնպես կդիմակայենք: Եթե Սիրիայում իսրայելական ինքնաթիռների դեմ օգտագործվի S-300 համակարգը, Իսրայելի կդիմի պատսախան քայլի»:
Չնայած սիոնիստ պաշտոնյաների հնչեցրած սպառնալիքներին, Մոսկվան Դամասկոսին արդիական համակարգրով, այդ թվում՝ S-300 համակարգով զինելու հարցում վճռական մոտեցում է դրսևորել: Անդրադառնալով Սիրիային S-300 համակարգ մատակարարելու մասին Մոսկվայի հայտարարությանը, Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է.«Կողմերի հարաբերություններն օրըստօրե ավելի են խորանում»:
Փաստորեն ՌԴ-ի ԻԼ 20 ինքնաթիռը խոցվելուց հետո լարվածություն է առաջացել ՌԴ-Իսրայել հարաբերություններում: Դեպքի հետևանքով Կրեմլի պաշտոնյաները հանգել են այն եզրակացության, որ իսրայելական կործանիչները դիտավորյալ քայլեր են կատարել, ինչը հանգեցրել է Սիրիայի ՀՕՊ համակարգի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Սիրիային S-300 համակարգի մատակարարումը չափազանց բացասական իրադարձություն է Թել Ավիվի համար: Այս իրադարձությունը ոչ միայն կարող է լուրջ բարդություններ ու սպառնալիքներ ստեղծել Իսրայելի օդային հարձակումների համար, այլև կարող է կրճատել Իսրայելի կողմից Սիրիայի դեմ իրականացվող օդային հարձակումների ծավալները:
Սիոնիստական ռեժիմի պետայրերի տեսանկյունից, Սիրիային S-300 համակարգ մատակարարելու մասին ՌԴ-ի որոշումը ավելի լուրջ է, քան համակարգի տեղկայման ուղղակի սպառնալիքը, քանի որ երկու տարի առաջ սիոնիստների պահանջով ռուսները այս համակարգը չտրամադրեցին Սիրիային: Սակայն այսօր S-300 համակարգի առաքմամբ այս ուղերձն են հղում Իսրայելին, որ Սիրիայի հարցով կողմերի նախորդ համաձայնությունները անվավեր են: