Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99830-Ֆրանսիայի_դեսպանն_Ադրբեջանի_ԱԳ_նախարարություն_է_կանչվել
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը կանչելով Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզին, նրան է փոխանցել այդ երկրի ներկայացուցիչների ԼՂ այցի կապակցությամբ Բաքվի պաշտոնական բողոքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 14:54 Asia/Tehran
  • Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը կանչելով Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզին, նրան է փոխանցել այդ երկրի ներկայացուցիչների ԼՂ այցի կապակցությամբ Բաքվի պաշտոնական բողոքը:

Ադրբեջանի ԱԳ  նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոյի և նրան ընկերակցող պատվիրակության ԼՂ կատարած այցը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին, ինքնիշխանության իրավունքին և տարածքային ամբողջականությանը»։

َԱվելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը Ֆրանսիայի իշխանություններին զգուշացրել էր, որ Բաքուն անօրինական է համարում առանց Ադրբեջանի կառավարության հետ համաձայնության հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած ճամփորդություն: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Սենտ Էտյենի քաղաքապետ Գաել Պերդրիոյին ներառել է «սև ցուցակում»:

Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրավիրում է Բաքվում Ֆրանսիայի դեսպանին:

Անցյալ տարվա աշնանը Բաքուն Փարիզի կառավարությանը վերջնագիր էր ներկայացրել:

Ֆրանսիայի կառավարությունը պաշտպանում է հայերին և ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներին: Ավելի վաղ, Ֆրանսիայի կառավարությունը ողջունել էր ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների այցը Ֆրանսիա: Ավելին, Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ միասին Փարիզում և Նյու Յորքում հաստատել են  Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ  հանրապետության ներկյացուցչական գրասենյակներ: Դա նաշանակում է որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան անուղղակիորեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: 

Այնուամենայնիվ, երկու երկրների պաշտոնյաները միշտ աջակցել են Ադրբեջանի Հանրապետության անկախության և տարածքային ամբողջականությանն իրենց ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:

Գործնականում, սակայն, Փարիզի և Վաշինգտոնի ղեկավարները, Ադրբեջանի Հանրապետության փոխարեն, մշտապես աջակցել են Լեռնային Ղարաբաղի անկախությանը:

Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ նախկին ներկայացուցիչ Հեքմաթ Հաջիևն ասել է.-«Հայաստանի կառավարությունը և մյուս կողմերը պետք է հաշվետու լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անօրինական բնակավայրերի ստեղծման, բնական ռեսուրսների շահագործման և վաճառքի, տնտեսական, ֆինանսական և  զբոսաշրջային գործունեության, Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում անօրինական ճանապարհորդության կազմակերպման համար»:

Անշուշտ, ԱՄՆ-ի  և ֆրանսիայի կառավարությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի համար ապահովում են միջազգայնորեն դիվանագիտական գործունեության պայմաններ և հնարավորություններ:

Ադրբեջանի պաշտոնյաները խորապես մտահոգված են, որ տարածաշրջանային հավասարությունը կլինի հայերի շահերին: Ֆրանսիայի և ԱՄՆ-ի երկակի և սադրիչ քայլերն այն պայմաններում են շարունակվում, երբ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող խմբի անդամ է:

Թվում է, որ նման երկակի քայլերի շարունակումը ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարների կողմից, ոչ հեռու ապագայում կարժանանա ավելի Բաքվի ավելի  լուրջ հակազդեցությանը: