Բարեփոխումներ Արաբիայի տեղեկատվական կառույցում. Բեն Սալմանի դեպի առաջ կատարված փախուստը
Արաբիայի գլխավոր տեղեկատվական կառույցի վերատեսության կոմիտեի առաջին նիստը հինգշաբթի օրը գումարվեց Սաուդյան ռեժիմի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի գլխավորությամբ:
Սաուդյան Արաբիան և մասնավորապես այդ երկրի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը, հայտնվել են համաշխարհային խիստ ճնշման ներքո: «Վաշինգտոն Փաստ»-ում աշխատող սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի դաժան սպանությունն Ալե Սաուդի վրա նման ճնշումներ գործադրելու հիմք է ծառայել:
Արաբիայի թագավորական գահին տիրանալու գլխավոր շանսն ունեցող Մոհամմեդ Բեն Սալմանը և նրա հայրը, նման ճնշումների տակից դուրս գալու համար մի քանի լուծումներ են մտածել:
1) Նրանք նախ հերքեցին Արաբիայի իշխանությանը կապված ուժերի միջոցով Խաշողջիի սպանության փաստը , իսկ հետո պարտավորվեցին ստանձնել դրա պատասխանատվությունը: Այդուհանդերձ պատմությունն այնպես խմբագրեցին, որ այդ գործով Մոհամմեդ Բեն Սալմանն անմեղ ճանաչվի: Սակայն որևէ մեկը, նույնիսկ Արաբիայի ամենամոտիկ դաշնակիցներն այս պատմությանը չհավատացին: Այս շաբաթ Ռիադում կազմակերպված ներդրման համաժողովին չմասնակցելն ու թափանցիկ հետաքննություն անցկացնելու հատկապես Գերմանիայի պահանջը, վկայում է, որ Խաշողջիի սպանության մասին Ալե Սաուդի ներկայացրած պատմություն անհավատալի է:
2) Այս աննախադեպ ճնշման տակից դուրս գալու երկրորդ լուծումը ստորադաս պաշտոնատարների զոհաբերումն է: Բռնապետերի մեծ մասը որևէ ոճիր գործելիս, օգտվում է զոհաբերման մեթոդից: Մալեք Սալմանն էլ իր որդուն՝ Մոհամմեդին փրկելու համար դիմել է այդ մեթոդի օգնությանը և ստորագրել Ահմեդ ալ-Աըսիրիին Արաբիայի գլխավոր տեղեկատվական կառույցի փոխտնօրենի և Սաուդ ալ-Ղահթանիին Արքայական դիվանի խորհրդականի պաշտոններից, նաև անվտանգության ոլորտի մի քանի այլ պաշտոնատարների իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը:
Դա ի տես այն բանի, որ ալ-Աըսիրին և ալ-Ղահթանին Խաշողջիի սպանության հրահանգը ստացել են Մոհամմեդ Բեն Սալմանից և ինչպես ամերիկացի հանրապետական սենատոր Ռանդ Փաուլն է ասում, Արաբիայում որևէ բան առանց Մոհամմեդ Բեն Սալմանի հաստատման չի կատարվում:
3) Մալեք Սալմանի ու Մոհամմեդ Բեն Սալմանի երրորդ քայլը Արաբիայի տեղեկատվական կառույցում բարեփոխումներն են: Սաուդցի թագավոր Մալեք Սալմանը միջազգային ճնշումների խստացվելուց հետո, հոկտեմբերի 20-ին արձակեց այդ երկրի գլխավոր տեղեկատվական կառույցում բարեփոխումների համար Արաբիայի գահաժառանգի գլխավորությամբ նախարարական կոմիտեի ստեղծման հրամանագիրը:
Մալեք Սալմանի ու Մոհամմեդ Բեն Սալմանի այս քայլը կարելի է մի տեսակ փախուստ դեպի առաջ համարել, որն իրականացվում է նախորդ երկու քայլերին զուգահեռ, քանի որ ոչ միայն Խաշողջիի սպանության նախագծման հարցում անմեղ է հռչակում Մոհամմեդ Բեն Սալմանին, այլ նրան կարգում է տեղեկատվական կառույցի բարեփոխման նախարարական կոմիտեի նախագահ: Դա ի տես այն բանի, որ աշխարհի հասարակական կարծիքն ու երկրների մեծամասնության, մասնավորապես արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են, որ Ջամալ Խաշողջիի դաժան սպանության կուլիսներում կանգնած է եղել Մոհամմեդ Բեն Սալմանը: Հետևաբար, նույնիսկ եթե Արաբիայի տեղեկատվական կառույցում բարեփոխումներ էլ տեղի ունենան, դա նման է լինելու այն բարեփոխումներին, որ Մոհամմեդ Բեն Սալմանն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է Արաբիայում, որին զուգահեռ քաղաքական բռնություններն ու ակտիվիստների կալանավորումը լուրջ տեսք է ստացել:
Վերջում հարկ է նշել, որ Արաբիայի տեղեկատվական կառույցում նույնիսկ ցուցադրական բարեփոխումներ կատարելու մասին որոշումը վկայում է այն մասին, որ Արաբիայում Ալե Սալմանի ուժի հիմքերը սասանվել են և այս կարգի որոշումներն անկարող են լինելու վերականգնել նրանց ու մասնավորապես Մոհամմեդ Բեն Սալմանի խաթարված դիմագիծը: