Մոսկվան քննադատել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունը
(last modified Sat, 27 Oct 2018 08:33:25 GMT )
Հոկտեմբեր 27, 2018 12:03 Asia/Tehran

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի հարևան երկրներում միշտ արժանացել են Մոսկվայի բացասական արձագանքին: Ըստ ռուսական ավագ քաղաքական և ռազմական պաշտոնյաների, այդ ակտը համարվում է Ռուսաստանի դեմ ուղղված ազգային անվտանգության սպառնալիք:

 ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժություններին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշում է, որ Նորվեգիայում մեկնրկած «Եռաժանի միացում 2018» կոդային անվամբ  Trident Juncture 2018 զորավարժությունն ուղղված է Մոսկվայի դեմ:

Հոկտեմբերի 25-ին «Եռաժանի միացում» կոդային անվամբ Նորվեգիայում անցկացվող զորավարժություններին մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով, «Եռաժանի միացում 2018» զորավարժությունների շրջանակներում, ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետների վերջին նախագծերը իրականացվել են նմանատիպ եղանակներով Ռուսաստանի դեմ պայքարելու համար:

Չնայած ՆԱՏՕ-ի կողմից զորավարժությունների անցկացման կապակցությամբ բացատրություններին, Մոսկվայի տեսակետից, այն փաստերն, ինչպիսիք են 50 հազար զինվորականների, ինչպես նաև միջուկային ավիացիոն նավերի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուժերի ներգրավվածությունը, ցույց են տալիս զորավարժության ագրեսիվ բնույթը, հատկապես այն պատճառով, որ զորավարժության որոշ բաժիններն իրականացվում են Ռուսաստանից 200 կմ հեռավորության վրա:

ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները լարված են հատկապես 2014 թ. Ուկրաինայի ճգնաժամից հետո և այս ռազմական կազմակերպության իշխանությունները հետևողականորեն ավելացրել են տարածաշրջանում իրենց ռազմական ներկայությունը, փորձելով բացահայտել Մոսկվայի կողմից Արևելյան Եվրոպայում այս ռազմական դաշինքի երկրներին սպառնացող վտանգը:  Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում  ՆԱՏՕ-ն ուշադրություն է դարձնում Հյուսիսային Եվրոպայի վրա և փորձում է տարածաշրջանի երկու խոշոր երկրներին, Շվեդիային և  Ֆինլանդիային ներգրավել դաշինքի և  համատեղ զորավարժությունների մեջ, որոնց սցենարները հիմնված են Ռուսաստանի հարձակմանը հակազդելու վրա:

ՆԱՏՕ-ն, որպես Միացյալ Նահանգների ազդեցության գերիշխող ուժ, վերջին մի քանի տարիների ընթացքում  գործում է միայն Վաշինգտոնի շահերի և նպատակների ուղղությամբ: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեկդան համոզված է, որ ՆԱՏՕ-ում հնչոծ սադրիչ հայտարարությունները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ մեղմել լարվածությունը Ռուսաստանի հետ:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին համարում է ռազմական և անվտանգության ամենամեծ սպառնալիքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննադատելով ՆԱՏՕ-ին, ասել է, որ այդ կազմակերպությունը դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք:

Արևելյան և Հյուսիսային Եվրոպայում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի առճակատման աճը, որը համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, ցույց է տալիս որ ՆԱՏՕ-ն Վաշինգտոնի կողմից օգտագործվում է որպես միջոց` Ռուսաստանին զսպելու համար:

Ռուսաստանի ազգային անվտանգության դոկտրինայում նման զորավարժությունների անցկացումը և զորքերի տեղակայումը  Եվրոպայի արևելքում և  հյուսիսում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի թշնամական վերաբերմունքը նշված են որպես ազգային սպառնալիք: