Բոլթոնի դատարկ ձեռքը՝ Հարավային Կովկաս ուղևորության ժամանակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99952-Բոլթոնի_դատարկ_ձեռքը_Հարավային_Կովկաս_ուղևորության_ժամանակ
Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից է, որի ստրատեգիական կարևորությունը և այդ տարածաշրջանի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունըամերիկացիները բազմիցս ընդգծել են: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հարավային Կկովկաս կատարած այցի ընթացքում այցելել է Բաքու, Երևան և Թբիլիսի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2018 14:56 Asia/Tehran
  • Բոլթոնի դատարկ ձեռքը՝ Հարավային Կովկաս ուղևորության ժամանակ

Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից է, որի ստրատեգիական կարևորությունը և այդ տարածաշրջանի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունըամերիկացիները բազմիցս ընդգծել են: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հարավային Կկովկաս կատարած այցի ընթացքում այցելել է Բաքու, Երևան և Թբիլիսի:

Այցի պաշտոնական օրակարգում էր Վաշինգտոնի ու հիշյալ երեք երկրների հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացումը: Երեք երկրների ղեկավարների հետ Բոլթոնի բանակցությունների կարևորագույն առանցքներից մեկը Իրանի եղել է խնդինրը: Բոլոթոնը փորձել է նրանց համոզել Իրանի դեմ շրջափակումների գործադրման հարցում ուղեկցել ԱՄՆ-ին: Մասնավորապես, նա փորձել է Հայաստանին ու Ադրբեջանին համոզել փակել Իրանի հետ ընդհանուր սահմանները:

Որոշ հաղորդումների համաձայն, այցի նախնական փուլում Բոլթոնը Իրանի դեմ ճնշումների խստացման հարցում բանակցել է Բաքվի պաշտոնյաների հետ և կոչ է արել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու փաստը և նոր պատժամիջոցների գործադրումը դարձնել «Իրանի վրա ճնշում գործադրելու գործոն»: Սակայն այդ բանակցությունները հստակ արդյունք չեն ունեցել:

Ադրբեջանի պաշտոնատարները և երկրի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել են, որ Բաքուն դեմ է Իրանի շրջափակմանը ու չի համագործակցելու ԱՄՆ-ի հետ:

Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բոլոթոնն անդրադարձել է այն խնդրին, որ Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Երևանում Բոլթոնը ջանքեր է գործադրել հայ պաշտոնատարներին ստիպել Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման հարցում ուղեկցել ԱՄՆ-ին, սակայն Հայաստանում էլ դրական պատասխան չի ստացել:

Վերլուծաբաններն այս կապակցությամբ շեշտել են, որ Բոլոթոնը երկու երկերից էլ պահանջել է փակել Իրանի հետ սահմանները, բայց դատարկ ձեռքով է վերադարձել ԱՄՆ:

Ընդհանուր առմամբ Բոլթոնի այցը կատարվել է՝ Հարավային Կովկասում Իրանի ու նրա հյուսիսային հարևանների միջեվ առևտրական փոխանակումների ու հարաբերությունների ծավալը նվազեցնելու հարցով նախազգուշացնելու նպատակով:

Հարավային Կովկասի երեք երկրները լավատեղյակ են տարածաշրջանում Իրանի ազդեցիկ դերակատարության մասին և հաշվի առնելով Իրանի հետ առևտրական ծավալուն հարաբերությունները, պատրատ չեն իրենց ազգային շահերը զոհել հանուն ԱՄՆ-ի անօրինական նպատակների ու շահերի: 

Կարեւորն այն է, որ չնայած նոյեմբերի 4-ին՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ շրջանի նախօրեին Իրանի դեմ մոբիլիզացման զանգվածային քարոզարշավին, «4+1» խմբի, այդ թվում `երեք եվրոպական երկրների, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ու նաև Ռուսաստանի եւ Չինաստանըի հետ ուժեղ ընդդիմության եւ տարբեր ոլորտներում, ներառյալ առեւտրի, ֆինանսների, տնտեսության, նավթային եւ բանկային ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների շարունակման մեխանիզմներ ստեղծելու պատճառով, ԱՄՆ-ն այժմ պասիվ դիրքում է հայտնվել: ԱՄՆ-ին չի հաջողվել նաեվ կտրել Swift -ի հետ Իրանի կապը:

Քաղաքական հրցերի վերլուծաբան Բրայան Հարիսի խոսքերով.«Այն դեպքում, երբ նախատեսվում է նոյեմբերի 4-ին գործադրման հանձնել Իրանի նավթի արտահանման շրջափակումները, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մանաչինն ասում է, որ SWIFT-ի և Իրանի բանկերի կապերի դադարեցման հարցում  Վաշինգտոնը կնվազեցնի իր ճնշումը»: