Սիրիայի բռնագրաված Գոլանի բնակիչների բողոքի ակցիան ընդդեմ սիոնիստական ընտրությունների կայացման
Սիրիայի բռնագրաված Գոլանի բարձունքների բնակիչները ծավալուն ցույցեր են անցկացրել, հերթական անգամ իրենց բողոքը հայտնելով Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքապետի ընտրությունների անցկացման դեմ:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Սիրիայի բռնագրաված Գոլանում գտնվող «Մաջդալ Շամս» ավանում: Ակցիային մասնակցել են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ կրոնական դեմքեր: Վերջիններս հայտարարել են, որ իրենք դեմ են այդ ընտրությունների անցկացմանը, քանի որ բռնագրավված Գոլանը պատկանում է Սիրիային:
Բռնագրաված Գոլանի գյուղերի բարձրագույն կրոնական խորհուրդը բոյկոտել է այդ ընտրությունները և թեկնածու առաջադրելն ու քվեարկելը «հարամ» է հայտարարել:
Ավելի վաղ Սիրիայի բռնագրաված Գոլանի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել Սիոնիստական ռեժիմի հրեականացման քաղաքականության և ընտրությունների դեմ: Ցույցերի ընթացքում բողոքարարները Սիրիայի դրոշը ծածանել են և ընտրաթերթիկներ են հրկիզել, ընդգծելով, որ մինչև հոկտեմբերի վերջը՝ ընտրությունների անցկացման օրը, կշարունակեն այդ ցույցերը:
Սիոնիստական ռեժիմը 1967 թվականին բռնագրավեց Սիրիայում գտնվող Գոլանի բարձունքների մեծ մասը: Գոլանի բարձունքները գտնվում են Սիրիայի ամենաարևմտյան հատվածի հարավում գտնվող Կունեյտրա նահանգում:
Սիրիայի կառավարական զորքերը հունիսի 6-ին հսկողության տակ են առել Գոլանի բարձունքների՝ Կունեյտրա սահմանային անցակետը: