Բահրեյնի շիական ամենամեծ խմբի գլխավոր քարտուղարին ցմահ ազատազրկել են
(last modified Sun, 04 Nov 2018 14:06:42 GMT )
Նոյեմբեր 04, 2018 17:36 Asia/Tehran
  • Բահրեյնի շիական ամենամեծ խմբի գլխավոր քարտուղարին ցմահ ազատազրկել են

Բահրեյնի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել այդ երկրի Ալ-Վեֆաղ շիա ամենամեծ խմբավորման գլխավոր քարտուղարին:

«Ալ-Վեֆաղ» իսլամական ազգային հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանի և այդ խմբակցությունից Բահրեյնի խորհրդարանի նախկին երկու պատգամավորների վերաքննիչ դատարանի չորրորդ նիստը կայացել է կիրակի առավոտյան: Շեյխ Ալի Սալմանից բացի ցմահ են դատապարտվել նաև նախկին երկու պատգամավորները:

Ալե Խալիֆայի ռեժիմը Կատարի համար լրտեսության սին պատրվակով, առանց որևէ ապացույցների, կալանավորում է քաղաքական գործիչներին:

2011թ. փետրվարի 14-ից, Բահրեյնում ժողովրդական ընդվզումներ են կայանում Ալե-Խալիֆայի ռեժիմի դեմ: Բողոքարարներն այդ ռեժիմի վերացումն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն են պահանջում: