Նոյեմբեր 09, 2018 05:03 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը ԻԼԻՊ-ի գերությունից փրկել է 19 կանանց ու երեխաների

Սիրիայի բանակը, մի գործողության ընթացքում, ԻԼԻՊ-ի գերությունից փրկելէ վերջին ամիսների ընթացքում Սուվեյդա նահանգում առևանգված 19 կանանց ու երեխաների:

Համաձայն «Ալ-Ալամ»-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Հոմս Նահանգի Թեդմոր քաղաքի հյուսիս-արևելյան Համիմա տարածքում իրականացված  գործողության ընթացքում, Սիրիայի բանակն ազատ արձակելով առևանգված կանանց ու երեխաներին, սպանել է պատադանառու բոլոր ահաբեկիչներին:

Սիրիայի բանակային ուժերը սեպտեմբերի վերջերին հաջողեցին ԻԼԻՊ-ի գերությունից փրկել Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգի գյուղերի բնակի չորս երեխաների ու երկու կանանց:

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը հուլիսի 25-ին հարձակվելով Սուվեյդա նահանգում Սիրիայի կառավարության ուժերի դիրքերի վրա, սպանեց 250 հոգու և պատանդ վերցրեց 30 հոգու, որոնց գլխավոր մասը կանայք ու երեխաներ էին:

Համաձայն մեկ այլ լուրի, Սիրիայի բանակի քաղաքական վարչության պետ Հասան Ահմեդ Հասանը հայտարարել է, որ Դամասկոսի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի Սիրիայի տարածքի նույնիսկ մի փոքր բաժինը զավթված մնա Թուրքիայի կամ ԱՄՆ-ի կողմից:

Պիտակ