Բահրեյնի ժողովուրդը ցույց է կատարել Ալե Խալիֆայի ռեժիմի քաղաքականությունների դեմ
Ի հետևումն Բահրեյնի հոգևորականության ու կուսակցությունների կոչին այդ երկրի ժողովուրդն այսօր՝ ուրբաթ, ի պաշտպանություն «Ալ-Վեֆաղ» ազգային-իսլամական հավաքականության առաջնորդ Շեյխ Ալի Սալմանի և Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ալե Խալիֆային ռեժիմի ջանքերի դեմ ցույց կատարեց:
Բահրեյնի քաղաքացիներն իրենց հետ կրելով Շեյխ Ալի Սալմանի պատկերները նրա և Բահրեյնի խորհրդարանի երկու նախկին պատգամավորների ցմահ ազատազրկման դատավճիռների դեմ կարգախոսներ վանկարկեցին և իրենց զորակցությունը հայտնեցին «Ալ-Վեֆաղ» հավաքականության առաջնորդին:
Ցուցարարներն իրենց կարգախոսներում նաև դատապարտեցին Սիոնիստական ռեժիմի վարչապետին և կամ այդ ռեժիմի որևէ այլ պաշտոնատարի հյուրընկալելու Ալե Խալիֆային որոշումը և հայտարարեցին, որ Բահրեյնը չի կարող իր տարածքում հյուրընկալել նրանց ովքեր դերակատար են Պաղեստինի և իսլամական ու արաբական այլ երկրների ժողովուրդների դեմ ուղղված ոճրագործություններում:
Սիոնիստական «Յեդիութ Ահարանոտ» օրաթերթը վերջերս բացահայտեց, որ Բահրեյնում Ալե Խալիֆայի ռեժիմն Իսրայելի հետ գաղտնի խորհրդակցություն է անցկացնում բացահայտելու Իսրայելի հետ հարաբերությունները, որի սկիզբը դրվելու է Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Մանամա կատարելիք այցով: