Պաղեստինը պահանջել է հետաքննություն անցկացնել իր պատմական կոթողների յուրացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100590-Պաղեստինը_պահանջել_է_հետաքննություն_անցկացնել_իր_պատմական_կոթողների_յուրացման_կապակցությամբ
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ UNWTO-ին, կոչ է արել սիոնիստների կողմից Պաղեստինի պատմական կոթողների յուրացման կապակցությամբ լուրջ հետաքննություն անցկացնել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2018 04:59 Asia/Tehran
  • Պաղեստինը պահանջել է հետաքննություն անցկացնել իր պատմական կոթողների յուրացման կապակցությամբ

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ UNWTO-ին, կոչ է արել սիոնիստների կողմից Պաղեստինի պատմական կոթողների յուրացման կապակցությամբ լուրջ հետաքննություն անցկացնել:

ԻՌՆԱ-ն կիրակի օրը հղում կատարելով «Ալ-Յում Ալ-Սաբե» եգիպտական օրաթերթին հաղորդել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ սիոնիստների կողմից Պաղեստինի պատմական իրերի յուրացումը  միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում է համարել և հայտարարել. «Այս կապակցությամբ հետաքննություն սկսվելը կարող է սիոնիստ զավթիչ պաշտոնատարներին ճնշման տակ դնել, որ վերադարձնեն այն պատմական կոթողները, որոնց բռնի ուժով խլել են և կամ փորձում են դրանք հրեականացնել»:

Համաձայն այս հաղորդման, զավթված Պաղեստինում տուրիզմը վերջին տարիներին զարացել է և սիոնիստները, տիրապետելով պատմական ու տուրիստական վայրերին, յուրացնում են պաղեստինյան պատմական կոթողները և դրանք ցուցադրում զավթված տարածքներում կամ դրանից դուրս, փորձելով դրանց օգնությամբ ապացուցել իրենց անհիմն ու կեղծ ինքնությունը:

Սիոնիստական ռեժիմը կաշառելով շահամոլ ու պատեհապաշտ անձանց և մեծ գումարներ վճարելով, մտադիր է վերացնել Պաղեստինի պատմական ինքնությունը, պաղեստինցիների տարածքները դատարկել նրանց պապերին պատկանող կոթողներից և ապացուցել իրենց կեղծ պատմությունը: