Լիբերմանը խոստովանել է ՀԱՄԱՍ-ի հզորությունը
Պաշտոնից հրաժարված Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն ասել է.«Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչանա ռազմական ուժով»:
Կիրակի օրը, Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքին տված հարցազրույցում, նախկին պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանը հավաստիացրել է, որ քանի որ Իսրայելն անկարող էր պատերազմի միջոցով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, այլ ճանապարհներ էր որոնում այդ շարժմանը հաղթելու համար:
Նշելով, որ իսրայելցի պաշտոնատարները քննադատում էին իր քաղաքականությունները Գազայի նկատմամբ, Լիբերմանն ասել է.«Իսրայելը փորձում էր Գազայի գոտու շրջափակումը թուլացնելով և Գազայի բնակչության հետ ուղղակի բանակցություն անցկացնելով, ՀԱՄԱՍ-ին դուրս բերել այս հավասարությունից»:
Նոյեմբերի 14-ին, երբ Դիմադրության ուժերի հրթիռային հարձակումների պատճառով Իսրայելն ընդունեց հրադադարը, Ավիգդոր Լիբերմանը հայտարարեց, որ դա նշանակում է հրադադարին հանձնվելու իմաստով է և հրաժարվեց Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարի պաշտոնից:
Անցած օրերի ընթացքում, հակադարձելով Գազայի գոտում սիոնիստների հարձակումներին, Պաղեստինի դիմադրության ուժերը շուրջ 500 հրթիռներ ու հրանոթներ են արձակել բռնագրավված տարածքների ուղղությամբ: