10 միլիոն եմենցիներ սննդային օժանդակությունների խիստ կարիք են զգում. ՄԱԿ
Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկուշաբթի օրը հայտարարեց, որ 10 միլիոն եմենցիներ առաջիկա տարի սննդի խիստ կարիք են զգալու:
Համաձայն Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման, Մարք Լոքաքը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց. «Եմենում հումանիտար և սննդային վիճակը խիստ սրվել է և մենք այդ իրավիճակին դիմակայելու համար ֆինանսական օժանդակության կարիք ունենք»:
«ՄԱԿ-ը մտադիր է մինչև առաջիկա տարի սննդային օժանդակություններ ապահովել 15 միլիոն եմենցիների համար»,-հավելեց Լոքաքը:
Նա հավելեց. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն առաջիկա փետրվարի 26-ին Ժնևում միջազգային համաժողով է հրավիրելու որի նպատակն է համաշխարհային ֆինանսական օժանդակություններ հավաքել Եմենի ժողովրդի համար»:
«Առաջիկա տարի սննդային օժանդակությունների ապահովման համար 4 միլիարդ դոլար ֆինանսական օժանդակության կարիք է զգացվելու»,-հավելեց հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: