Սիոնիստական ռեժիմի ձախողումը` Երուսաղեմի եկեղեցիների գույքն առգրավելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102375-Սիոնիստական_ռեժիմի_ձախողումը_Երուսաղեմի_եկեղեցիների_գույքն_առգրավելու_համար
Օկուպացված Ղոդսի եկեղեցիների վարչությունը կարողացել է հինգերորդ անգամ ձախողել եկեղեցիներին պատկանող անշարժ գույքի գրավելու Սիոնիստական ռեժիմի ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 13:16 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ձախողումը` Երուսաղեմի եկեղեցիների գույքն առգրավելու համար

Օկուպացված Ղոդսի եկեղեցիների վարչությունը կարողացել է հինգերորդ անգամ ձախողել եկեղեցիներին պատկանող անշարժ գույքի գրավելու Սիոնիստական ռեժիմի ծրագիրը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Երուսաղեմի եկեղեցիների հոգևոր առաջնորդները, մի հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ այն բանից հետո երբ Իսրայելի Քնեսեթը փորձեց մի օրինագիծ անցկացնելով առգրավել եկեղեցուն պատկանող անշարժ գույքը, եկեղեցիների գլխավոր ղեկավարները կարողացան մեկ այլ հաղթանակ նվաճել Իսրայելի վրա միջազգային ճնշման ներքո և ստիպել ռեժիմին վերացնել օրինագիծը:

Երուսաղեմի եկեղեցիների հոգևոր առաջնորդները հայտարարել են, որ  հինգշաբթի օրը Քնեսեթի ներկայացուցիչները կրկին այս  ռասիստական  օրինագիծը ներկայացրել են կառավարության օրենսդիր հանձնաժողովին:

Այս ծրագրի համաձայն, եկեղեցիների ու քրիստոնեական հաստատությունների իրավունքները պետք է սահմանափակվեն իրենց ունեցվածքի լիարժեք օգտագործմամբ և նրանց ֆինանսական եկամուտը  նաև կկրճատվի: