Սիոնիստները դեմ են, որ Նեթանյահուն կրկին վարչապետ ընտրվի
Զավթված տարածքներում անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, սիոնիստների 52 տոկոսը չի ցանկանում կրկին այդ ռեժիմի վարչապետի պաշտոնում տեսնել Բենիամին Նեթանյահուին:
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 12-րդ կայանի կողմից իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, սիոնիստների միայն 34 տոկոսն է կողմ, որ Նեթանյահուն կրկին այդ ռեժիմի վարչապետ դառնա:
Սոցհարցումն անց է կացվել այն պայմաններում, երբ կոալիցիոն կառավարությանը մասնակից կուսակցությունները երկուշաբթի օրը խորհրդարանը լուծարեցին և որոշեցին առաջիկա ապրիլին արտահերթ ընտրություններ անցկացնել:
Սիոնիստական ԶԼՄ-ների հայտարարության համաձայն, ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 9-ին և դա ի տես այն բանի, որ օրենքի համաձայն Նեթանյահուի կոալիցիոն կառավարության աշխատանքը կարող էր շարունակվել մինչև 2019 թվականի նոյեմբերի վերջը:
Սիոնիստական ռեժիմի կոալիցիոն կառավարության մեջ ծագած խնդրի գլխավոր պատճառը նոյեմբերի 11-ին 12-ին և 13-ին Գազայի հատվածի դեմ իրականացված հարձակումներում այդ ռեժիմի կրած պարտությունը, կողմերի միջև հրադադար հայտարարվեն ու դրա արդյունքում պատերազմի և ֆինանսների նախարարների հրաժարականն է եղել: