Իրաքի դիմադրությունը Թրամփին՝ ամերիկացի զորայիններին դուրս ենք հանելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102461-Իրաքի_դիմադրությունը_Թրամփին_ամերիկացի_զորայիններին_դուրս_ենք_հանելու
Իրաքի Հեզբոլլահի խոսնակն ԱՄՆ նախագահի Իրաքի արևմուտք կատարած արտասովոր այցին զուգահեռ հայտարարել է. «Իրաքի դիմադրությունը ԱՄՆ-ին կպարտադրի իր ուժերին դուրս հանել Իրաքից»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 00:33 Asia/Tehran
  • Իրաքի դիմադրությունը Թրամփին՝ ամերիկացի զորայիններին դուրս ենք հանելու

Իրաքի Հեզբոլլահի խոսնակն ԱՄՆ նախագահի Իրաքի արևմուտք կատարած արտասովոր այցին զուգահեռ հայտարարել է. «Իրաքի դիմադրությունը ԱՄՆ-ին կպարտադրի իր ուժերին դուրս հանել Իրաքից»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշեր չհայտարարված այց կատարելով Իրաք, ժամանել է այդ երկրի արևմուտքում գտնվող Ալ-Անբար նահանգի «Էյն-օլ-Ասադ» ավիաբազա:

Իրաքի Հեզբոլլահի խոսնակ Ջաըֆար Ալ-Հուսեյնին հայտարարել է. «Իրաքի դիմադրության հրամանատարները սպառնացել են, որ կկտրեն նրանց ձեռքը, ովքեր կփորձեն Իրաքի տարածքից հարված հասցնել հարևան երկրներին, մասնավորապես՝ Սիրիային»:

«Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Անբար նահանգի «Էյն-օլ-Ասադ» ավիաբազա կատարած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալ այցը նշանակում է, որ եթե նա այդ այցի մասին մամուլին տեղյակ պահելով, անվտանգություն չէր զգալու»,-հայտարարել է Իրաքի Հեզբոլլահի գումարտակի խոսնակը::

Իրաքի «Ալ-Նոջաբա» շարժման պաշտոնական խոսնակ Սեյեդ Հաշեմ Մուսավին հայտարարել է. «Թրամփը պիտի իմանա, որ Իրաքի ինքնիշխանությունը ձեռք է  բերվել նահատակների արյան շնորհիվ և նահատակության ու դիմադրության երկիրն ԱՄՆ-ի ռազմաբազաների վայրը չի կարող լինել»:

Միևնույն ժամանակ, լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստակայանի ձեռք բերած տեղեկությունների համաձայն, Իրաքի ղեկավարությունն, այդ թվում վարչապետը, նախագահը և խորհրդարանի նախագահը, մերժել էին գիշերով Ալ-Անբար նահանգի  «Էյն-օլ-Ասադ» ավիաբազա այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմումը:

Այս այցն իրականացվում է մեկ շաբաթ նրանից հետո, երբ Իրաքի հարևան երկիր Սիրիայից ամերիկացի ուժերին հեռացնելու Դոնալդ Թրամփի որոշումը զարմանք է պատճառել  նրա ազգային անվտանգության խորհրդականներին: