Իրաքի վարչապետը Թրամփի հետ հանդիպման համար երկու պայման է դրած եղել
Իրաքյան աղբյուրներ հայտարարեցին, որ Իրաքի վարչապետ Ադել Աբդոլ-Մահդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Էյն-օլ-Ասադ» ավիաբազայում հանդիպում ունենալու համար երկու պայմաններ է ներկայացրած եղել:
«Ալ-Ղադիր» հեռուստակայանի հաղորդման համաձայն Դոնալդ Թրամփի չորեքշաբթի գիշեր Իրաքի Ալ-Անբար նահանգի «Էյն-օլ-Ասադ» ավիաբազա կատարած այցի ընթացքում Իրաքի վարչապետ Ադել Աբդոլ-Մահդին ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը պայմանավորել է «Թրամփի Բաղդադ այցելելով» և «հակաիրանական պատժամիջոցների հարցը չքննարկելով»:
Համաձայն այս հաղորդման Թրամփը մերժել է Աբդոլ-Մահդիի պայմանները, իսկ Աբդոլ-Մահդին էլ «Էյն-օլ-Ասադ» ավիաբազա չի մեկնել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշեր չհայտարարված այց կատարելով Իրաք, Ալ-Անբար նահանգի «Էյն-օլ-Ասադ» ավիաբազայում հանդիպեց ամերիկացի զորայիններին: