Սիոնիստ զավթիչները հարձակվել են Ղոդսի և Հորդանան գետի արևմտյան ափի վրա
Պաղեստինյան աղբյուրները տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի վրա և ձերբակալել են Պաղեստինի մի խումբ քաղաքացիների:
Ղոդսը (Երուսաղեմը) բռնագրավող ռեժիմի զորայինները կիրակի օրը հարձակվել են Նաբլոսի Էրաղ Բուրին գյուղի, Թալ և Ֆուրիկ ավանների, Ալ-Խալիլի , Բեթղեհամեմի , Ռամալլահի և բռնագրավված Ղոդսի վրա:
Հարձակվելով Նաբլոսի Էրաղ Բուրին գյուղի վրա, Ղոդսը բռնագրավող ռեժիմի պարեկային խմբերը տեղակայվել են գյուղխորհրդի շենքի մերձակա տարածքում:
Սիոնիստական զորայինները նաև հարձակվել են Ալ-Խալիլի հարավում գտնվող Յաթայի արևելյան Ալ-Հադիդիա թաղամասում գտնվող Մոհամմեդ Աբդոլհամիդ Հերբի և Նաիմ Մոհամմեդ Շենարանի բնակարանների վրա: Խուզարկել են բնակարանները և ծեծի են ենթարկել բնակիչներին: