Սիրիայի գարունը բացվել է. Սիոնիստական ԶԼՄ-ներ
Սիոնիստական ԶԼՄ-ները, հաստատելով արաբական ու արևմտյան երկրների սադրանքների դեմ Սիրիայի ու նրա նախագահ Բաշար Ասադի հաղթանակը, գրել են. «Սիրիայի գարունը բացվել է»:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, սիոնիստական ԶԼՄ-ները, մտահոգություն հայտնելով Սիրիայում զարգացումների մեծ արագության, այդ կապակցությամբ Դամասկոսի հետ երկրների բարեկամական հարաբերությունների վերահաստատման կապակցությամբ, դա ահաբեկչական խմբերի դիմաց բանակի գերազանցությանը զուգահեռ դիվանագիտական ու քաղաքական հաղթանակ են բնութագրել Բաշար Ասադի իշխանության համար:
Թել Ավիվի հեռուստատեսության 10-րդ կայանում արաբական հարցերի վերլուծաբան Հիզի Սիմանթովն այս կապակցությամբ ասել է. «Այլևս որևէ արաբ պաշտոնատար Ասադի իշխանության կործանման մասին չի մտածում և իսրայելցի ղեկավարները Սիրիայի մասին հայտարարությունից կամ վերլուծությունից առաջ պիտի մի պահ խորհեն»:
«Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը չափազանց սերտ հարաբերությունների մեջ է Արաբիայի հետ և նրա Սիրիա կատարած այցը նպատակ ուներ հող նախապատրաստել Ռիադի ու Դամասկոսի հարաբերությունների վերականգնման համար»,-հայտարարել է «Յեդիուք Ահարանոտ» օրաթերթի արաբական հարցերի վերլուծաբան Սամդար Բիրին:
«ԴԵԲՔԱ» կայքն էլ Սիրիայի քաղաքական ու զինվորական վերջին նվաճումների մասին գրել է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաշար Ասադը երեք խոշոր հաղթանակ արձանագրեց, որոնք են այդ երկրից ամերիկացի զորայինների նահանջը, Դամասկոսում Էմիրությունների դեսպանատան վերաբացումը և Ասադի բանակի ուժերի մուտք Մանբիջ քաղաք»: