Իսրայելցի բանակայինները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների վրա
Իսրայելի օկուպանտ ռեժիմի բանակայինները կրակ են բացել Գազայի հատվածում գտնվող Ռաֆահի ու Խան Յունեսի պաղեստինցի հողագործների ուղղությամբ:
Մինչ այժմ որևէ տեղեկություն չի տարածվել պաղեստինցի հողագործների վրա սիոնիստ զավթիչների այսօր առավոտյան իրականացրած հարձակման կորուստների մասին:
Մեկ այլ հաղորդման համաձայն՝ իսլամական հրիտակների և Ալ-Աղսա մզկիթի հարցերով զբաղբող կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյխ Էզամ Ալ-Խաթիբը հրապարակել է մի հաղորդագրություն, որում անդրադարձել է 2018 թվականին սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի վրա իրականացված ինտենսիվ հարձակումներին: «Անցած տարի, մոտ 30 հազար սիոնիստ ավանաբնակներ ագրեսիա են իրականացրել այս սրբավայրի դեմ»,ասել է նա:
Ալ-Խաթիբը հստակեցրել է.«Այս սրբավայրի դեմ ցանկացած ագրեսիա իրականում բացահայտ ագրեսիա է աշխարհի մուսուլմանների հավատալիքների դեմ»: