Իրաքի խորհրդարանն ընդգծել է Իրաքում ԱՄՆ զորքերի ներկայությունը վերանայելու անհրաժեշտությունը
Հունվար 02, 2019 15:19 Asia/Tehran
Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ պետք է վերանայվի Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցը:
«Ֆարս» լրտվական կայքի հաղորդմամբ, Իրաքի խորհրդարանի պատգամավոր Վալիդ ալ-Սահլանին ընդգծել է, որ Իրաքի խորհրդարանը կփորձի վերանայել ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը տարածաշրջանում, չնայած Իրաքի անվտանգության ուժերի կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների պարտությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին, չհայտարարված այց է կատարել Իրաք: Նա այցելել է Ալ-Անբար նահանգի Էյն Ալ Ասադ քաղաքում գտնվող ամերիկյան զորքերի ռազմաբազան:
Իրաքի մի շարք պատգամավորներ համոզված են, որ Իրաքի խորհրդարանը պետք է օրենք հաստատի օտարերկրյա ուժերին Իրաքից և տարածաշրջանից դուրս բերման համար:
Պիտակ