Իրաքի խորհրդարանն ընդգծել է Իրաքում ԱՄՆ զորքերի ներկայությունը վերանայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102729-Իրաքի_խորհրդարանն_ընդգծել_է_Իրաքում_ԱՄՆ_զորքերի_ներկայությունը_վերանայելու_անհրաժեշտությունը
Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ պետք է վերանայվի Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 15:19 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանն ընդգծել է Իրաքում ԱՄՆ զորքերի ներկայությունը վերանայելու անհրաժեշտությունը

Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ պետք է վերանայվի Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցը:

«Ֆարս» լրտվական կայքի հաղորդմամբ, Իրաքի խորհրդարանի պատգամավոր Վալիդ ալ-Սահլանին ընդգծել է, որ Իրաքի խորհրդարանը կփորձի վերանայել ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը տարածաշրջանում, չնայած Իրաքի անվտանգության ուժերի կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների պարտությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին, չհայտարարված այց է կատարել Իրաք: Նա այցելել է Ալ-Անբար նահանգի Էյն Ալ Ասադ քաղաքում գտնվող ամերիկյան զորքերի ռազմաբազան:

Իրաքի մի շարք պատգամավորներ համոզված են, որ Իրաքի խորհրդարանը պետք է օրենք հաստատի օտարերկրյա ուժերին Իրաքից և տարածաշրջանից դուրս բերման համար: