Իրաքի խորհրդարանի պատգամավորն ընդգծել է ամերիկյան զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը
Իրաքի խորհրդարանի պատգամավորն ասել է, որ եթե Իրաքի խորհրդարանը հաստատի ամերիկյան ուժերի Իրաքից դուրսբերման օրինագիծը, և եթե նրանք Իրաքից չհեռանան, Իրաքը նրանց հետ կվարվի ինչպես ԻԼԻՊ-ի հետ:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մանսուր Ալ-Բաիջին ընդգծել է, որ ԱՄՆ-ի ուժերը խախտել են Իրաքի ինքնիշխանությունը և Սիրիայից դուրս գալով մտել են Իրաքի տարածքը, որը շատ վտանգավոր քայլ է և չպետք է լռել դրա համար:
Իրաքի խորհրդարանականը, Մանսուր ալ-Բայջին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի ուժերը խախտել են Իրաքի ինքնիշխանությունը եւ նրանց դուրս գալը Սիրիայից ու Իրաք ներխուժելը շատ վտանգավոր է:
Մանսուր ալ-Բայջին հավելել է.-«Իրաքը ամերիկյան ուժերի հենակետը չի դառնա, և պառլամենտը կխոչընդոտի առանց Բաղդադի համաձայնությամբ օտորերկրացի ուժերի ներկայությանը»:
Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրաքից իր զորքերը դուրս բերել:
Միացյալ Նահանգների նախագահի արտահայտություններն արժանացել են Իրաքի քաղաքական գործիչների և խմբերի, այդ թվում խորհրդարանի պատգամավորների քննադատությանը: