2019թ. Դիմադրությունն ավելի է հզորացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102863-2019թ._Դիմադրությունն_ավելի_է_հզորացել
Սիոնիստական Մա-Արիվ օրաթերթը Սիրիայի Դիմադրության ճակատին և Լիբանանի Հեզբոլլահին դիմակայելը 2019թ. Իսրայելի զավթիչ ռեժիմի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2019 14:26 Asia/Tehran
  • 2019թ. Դիմադրությունն ավելի է հզորացել

Սիոնիստական Մա-Արիվ օրաթերթը Սիրիայի Դիմադրության ճակատին և Լիբանանի Հեզբոլլահին դիմակայելը 2019թ. Իսրայելի զավթիչ ռեժիմի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է բնութագրել:

Սիոնիստական օրաթերթը գրել է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան զորայինների դուրս գալը Սիոնիստական ռեժիմի մտահոգության գլխավոր պատճառն է համարվում:

Ավելի վաղ, անդրադառնալով Միջին Արևելքում տիրող իրավիճակին, Սիոնիստական ռեժիմի բանակի ներքին ճակատի հրամանատար Թամիր Յադայն ասել էր, որ 2019թ. բարդ տարի է լինելու  Իսրայելի համար, որովհետև այդ երկիրը լուրջ մարտահրավերներ է դիմագրավելու:

Նա նշել է, որ Լիբանանի Հեզբոլլահի բարձր ճշգրտությամբ հրթիռները կարող են թիրախ դարձնել զավթված տարածքների ցանկացած կետը:

Եգիպտոսի «Ալ-Ահրամ» թերթը գրել էր, որ Թել Ավիվն անկարող է դիմակայել Լիբանանի Հեզբոլլահին կամ պաղեստինյան խմբավորումներին, որովհետև գիտի, որ նրանց հետ բախման մեջ մտնելու դեպքում, մեծ վնասներ է կրելու: