Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքատիպ ավանների կառուցումը շարունակվում է
Սիոնիստական ռեժիմի կաբինետն իր աշխատանքային օրակարգում է ներառել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմում 2500 նոր բնակելի միավորների կառուցումը:
Անդրադառնալով Էֆրաթ քաղաքի մերձակա տարածքում նոր բնակելի միավորներ կառուցելու Սիոնիստական ռեժիմի որոշմանը, Պաղեստինի պաշտպանության և քաղաքավանների կառուցման ընդդիմության ազգային գրասենյակը հայտարարել է.«Նոր միավորներ կառուցելով, Բեթղեհեմը ևս կդառնա նոր քաղաք զավթիչների համար»:
Գրասենյակը հստակեցրել է.«Իսրայելը փորձում է նոր ավաններ կառուցելով, ընդլայնել իր բռնազավթած տարածքները»:
Սիոնիստաբնակ ավանների կառուցումը շարունակվում է այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին քվեարկեց Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինությանը վերջ դնելու օգտին:
Սիոնիստական ռեժիմը, սիոնիստաբնակ ավաններ կառուցելով, մտադիր է հօգուտ սիոնիստների փոխել այդ տարածքների Ժողովրդագրական պատկերը և աշխարհագրական կառուցվածքը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը պաղեստինյան տարածքներում: