Լիբերմանը կոչ է արել Իսրայելի վարչապետին հեռացնել պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103135-Լիբերմանը_կոչ_է_արել_Իսրայելի_վարչապետին_հեռացնել_պաշտոնից
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարը կոչ է արել Իսրայելի վարչապետին հեռացնել պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2019 07:22 Asia/Tehran
  • Լիբերմանը կոչ է արել Իսրայելի վարչապետին հեռացնել պաշտոնից

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարը կոչ է արել Իսրայելի վարչապետին հեռացնել պաշտոնից:

Սիոնիստական բանակը շաբաթ գիշեր տեղեկացրեց Գազայի սահմանին  Սադուտ Նաղաբ և  Շաար Հանաղաբ սիոնիստական բնակավայրերի վրա հրթիռային հարձակման մասին: 

Իսրայելի նախկին պատերազմի  նախարար  Ավիգդոր Լիբերմանը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության ժամանակաշրջանում, սիոնիստական բնակավայրերի վրա իրականացվող հրթիռային հարձակումները դարձել են ամենօրյա սպառնալիք:

Սիոնիստական ռեժիմի բանակը Գազայի սահմանին գտնվող բնակիչներին կոչ է արել թաքնվել ապաստաններում:

Վերջին ամիսներին, սիոնիստական ռեժիմի և դիմադրության միջև լարվածությունը ուժեղացել է Գազայի բողոքի ցույցերից հետո:

Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել իր պաշտոնից, նոյեմբերի 14-ին Գազայում կայացած դիմադրության խմբերի դեմ վերջերս տեղի ունեցած պարտությունից հետո: