Սիրիայի հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է Սիոնիստական ռեժիմի կործանիչների ագրեսիան
Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է Դամասկոսի արվարձանի վրա Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումը:
Սիրիայի մի ռազմական աղբյուր հաղորդել է.«Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի կործանիչների արձակած հրթիռների մեծ մասը»:
Ըստ ռազմական աղբյուրի՝ Սիոնիստների օդային հարձակումներն իրականացել են Դամասկոսի հարավային շրջանի և օդանավակայանի մերձակա տարածքի վրա:
Սիրական լրատվամիջոցները հունվարի 11-ին ևս տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները հարձակվել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա և հանդիպել են Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության դիմակայմանը:
Իսրայելը մշտապես ահաբեկիչներին աջակցելու նպատակով թիրախավորում է Սիրիայի բանակի դիրքերը և այդ երկրի ենթակառուցվածքները: