Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը պետք է վերջ տրվի. Ալե Հաբիբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i103575-Սիոնիստական_ռեժիմի_սանձարձակությանը_պետք_է_վերջ_տրվի._Ալե_Հաբիբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի քայլերին չընդդիմանալն այդ ռեժիմի առավել լկտի է դարձրել: Նա ասել է. «Պետք է վերջ տրվի Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2019 07:57 Asia/Tehran
  •  Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը պետք է վերջ տրվի. Ալե Հաբիբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի քայլերին չընդդիմանալն այդ ռեժիմի առավել լկտի է դարձրել: Նա ասել է. «Պետք է վերջ տրվի Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ալե Հաբիբը երեքշաբթի գիշեր  Միջին Արևելքի և Պաղեստինի հարցի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ընդգծելով, որ վերջին ավելի քան 70 տարիների ընթացքում Իսրայելի ռեժիմի կողմից պաղեստինցիների անվիճելի իրավունքների ոտնահարումը շարունակվել է, ասել է. «Աշխարհը պիտի մերժի Ղոդսը պաշտոնապես որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչվելը և Լիբանանի որոշ բաժինների ու Սիրիայի Գոլանի բռնազավթումը շարունակվելու կողքին դա նույնպես  դատապարտի»:

«Սիոնիստական ռեժիմը որոշ ժամանակ առաջ սպառնացել էր, որ  միջուկային զենքի օգնությամբ կոչնչացնի Իրանը, ինչն իհարկե միայն պատրանք է»,-նշել է Ալե Հաբիբը:

Նա հավելել է. «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, տարածաշրջանի բոլոր երկրներն Իսրայելի ռազմական հարձակման դիմաց օրինական պաշտպանության իրավունք ունեն: