Լիբանանը մերժել է ԱՄՆ-ի պահանջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104066-Լիբանանը_մերժել_է_ԱՄՆ_ի_պահանջը
Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդը տեղեկացրել է, որ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարները մերժել են Լիբանանի նորակազմ կառավարությունում Հեզբոլլահի ներկայությունը կանխելու ԱՄՆ-ի պահանջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2019 09:17 Asia/Tehran
  • Լիբանանը մերժել է ԱՄՆ-ի պահանջը

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդը տեղեկացրել է, որ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարները մերժել են Լիբանանի նորակազմ կառավարությունում Հեզբոլլահի ներկայությունը կանխելու ԱՄՆ-ի պահանջը:

Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն,   անդրադառնաալով նոր կառավարությունում Հեզբոլլահի ներկայացուցիչներին չընդգրկելու ամերիկացիների պահանջին, Լիբանանի Քաթաեբ կուսակցության առաջնորդ, նախկին նախարար Քարիմ Բաղրադունին ասել է.«Նրանք, ովքեր հետևում են «Լիբանանի կառավարություն, Հեզբոլլահի կառավարություն» նախագծին, առաջնորդվում են այլ երկրների կողմից»:

Նա նշել է, որ հիշյալ նախագծի նպատակն է հարվածել  կառավարությանը:

Ամիսներ դադարից հետո, 30 անդամ ունեցող Լիբանանի նորակազմ կառավարությունը կյանքի է կոչվել 2019թ. հունվարի 31-ին Սաադ Հարիրիի ղեկավարությամբ :