Սիոնիստների կեսից ավելին դեմ է Նեթանյահուի վարչապետությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104095-Սիոնիստների_կեսից_ավելին_դեմ_է_Նեթանյահուի_վարչապետությանը
Սիոնիստական «Հաարեց» օրաթերթի կազմակերպած հարցման արդյունքների համաձայն իսրայելցիների շուրջ կեսը դեմ է Բենիամին Նեթանյահուի վարչապետությունը շարունակվելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2019 08:22 Asia/Tehran
  • Սիոնիստների կեսից ավելին դեմ է Նեթանյահուի  վարչապետությանը

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթի կազմակերպած հարցման արդյունքների համաձայն իսրայելցիների շուրջ կեսը դեմ է Բենիամին Նեթանյահուի վարչապետությունը շարունակվելուն:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, զավթված տարածքներում «Ժողովրդավարություն» հաստատությունը  հայտարարել է. «Այս տարածքների բնակիչների 52 տոկոսը համոզված է, որ գլխավոր դատախազության կողմից Բենիամին Նեթանյահուին մեղադրանք առաջադրվելուց հետո, նա պետք է վայր դնի լիազորությունները»:

Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանը հաղորդել է, որ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության կողմնակիցների 68 տոկոսը կողմ, իսկ 19 տոկոսը դեմ է վարչապետի հրաժարականին»:

Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների շրջանում պետական կոռուպցիան ու ուժի չարաշահումն այնքան է տարածվել, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պահին չորս տարբեր գործերով հարցաքննվում է:

Միևնույն ժամանակ, Սիոնիստական ռեժիմի ձայնը հաղորդել է, որ վերջերս կազմակերպված մի հարցման արդյունքների համաձայն, սիոնիստների 53 տոկոսը դեմ է «Հրեական հայրենիք» ռասիստական բնույթի  օրենքին և պահանջում է բարեփոխել այն:

Չնայած պաղեստինյան ու միջազգային տարբեր շրջանակների բողոքներին, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը 2018 թվականի հուլիսի 19-ին վավերացրեց «Հրեական հայրենիք» կոչվող ռասիստական օրենքը: