Սիոնիստական ռեժիմը ռազմական սպառնալիքներ է հնչեցրել Իրաքի հասցեին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104383-Սիոնիստական_ռեժիմը_ռազմական_սպառնալիքներ_է_հնչեցրել_Իրաքի_հասցեին
Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ Իրաքում Իրանի ռազմական ներկայության պատրվակով, այդ երկրին սպառնացել է ռազմական գործողություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2019 13:26 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը ռազմական սպառնալիքներ է հնչեցրել Իրաքի հասցեին

Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ Իրաքում Իրանի ռազմական ներկայության պատրվակով, այդ երկրին սպառնացել է ռազմական գործողություններով:

Սիոնիստական ռեժիմի ռազմական լրտեսական կազմակերպությունը կրկնելով իր մշտական ու անհիմն պնդումները, հայտարարել է, որ Իրանը ջանքեր է գործադրում Իրաքում ռազմական ու հրթիռային կենտրոններ ստեղծելու համար: 

Սիոնիստական ռեժիմի  պաշտոնյաներն ավելի վաղ ևս նման հայտարարություններ են արել Իրանի ռազմական ներկայության վերաբերյալ կամ Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության ենթակա խմբերի դեմ:

Ավելի վաղ, սիոնիստական «Ջերուզալեմ պոստ» օրաթերթը գրել էր. «Սիրիային ու Լիբանանին Իրանի ցամաքային հասանելիությունը դադարեցնելու ուղղությամբ Իսրայելի ջանքերի  մեծանալուն զուգահեռ, Իրաքը դարձել է Թել Ավիվի հարձակման հնարավոր նպատակակետը»:

Իրաքի հասցեին սիոնիստական ռեժիմի սպառնալիքները հնչեցվել են Իրանին վերահսկելու նպատակով Իրաքում ամերիկացի զինծառայողների ներկայությունը շարունակելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը զուգահեռ:

Իրաքի խորհրդարանը սիոնիստական ռեժիմին զգուշացրել է ցանկացած հավանական հարձակման կապակցությամբ: