Բահրեյնի շիաների առաջնորդի ուղերձը՝ փետրվարի 14-ի ընդվզման առիթով
Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմը փետրվարի 14-ի ընդվզման տարելիցի առիթով հղած ուղերձում Բահրեյնի ժողովրդին կոչ է արել ակտիվ մասնակցություն բերել երկրի քաղաքական կյանքին:
Բահրեյնի «Ալ-լո-լո» հեռուստակայանի հինգշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ Շեյխ Իսա Ղասեմն իր ուղերձում նշել է.«Բահրեյնի հիմնական խնդիրը երկրի քաղաքական, իրավական, տնտեսական ու հասարակական ոլորտներում արդարության բացակայությունն է և ժողովրդի դեմ կրոնական ու գիտական սահմանափակությունների կիրառումն ու նրանց մեկուսացումը: Այս հարցի լուծման ելքը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է երկրի քաղաքական կյանքին»:
Բահրեյնի շիաների առաջնորդն ընդգծել է.«Այս երկիրը նոր իրական հայեցողության ներքո կայունության կարիք ունի և պահանջում է արդար հարաբերություն հաստատել Բահրեյնի ժողովրդի ու կառավարության միջև»:
Փետրվարի 14-ը Բահրեյնի ժողովրդի մեծ հեղափոխության տարելիցի օրն է: Բահրեյնը 2011 թվականից ի վեր կանգնած է Ալե Խալիֆայի ռեժիմի բռնի քաղաքականությունների հետևանքով ընդհանուր դժգոհությունների ճգնաժամի առջև: