Իրաքը դեմ է արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում օտարերկրյա միջամտությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1051-Իրաքը_դեմ_է_արտահայտվել_ահաբեկչության_դեմ_պայքարում_օտարերկրյա_միջամտությանը
Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը կմղվի միայն «իրաքյան ուժերի ձեռքով»՝ առանց օտարերկրյա միջամտության։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որտեղ ընթանում է Արաբա-հնդկական ֆորումիառաջին հանդիպումը, փոխանցում է lenta.ru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 08:42 Asia/Tehran
  • Իրաքը դեմ է արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում օտարերկրյա միջամտությանը

Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը կմղվի միայն «իրաքյան ուժերի ձեռքով»՝ առանց օտարերկրյա միջամտության։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որտեղ ընթանում է Արաբա-հնդկական ֆորումիառաջին հանդիպումը, փոխանցում է lenta.ru-ն։

Նախարարի խոսքով՝ Իրաքում ահաբեկչության դեմ ցամաքային կամ ցանկացած այլ գործողության իրական կառավարումը կկատարվի առանց որևէ այլ ուժերի միջամտության՝ բացառությամբ առանձին խորհրդատուների։

Ալ-Ջաֆարին ընդգծել է, որ «Իրաքն ինքնիշխան պետություն է, որը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը»։ Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի վերջ տալ ԻՊ-ին Իրաքի ողջ տարածքում։

armedia.am

25/12016